Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին          Տեսանյութ․Սուրբ Սարգիս զորավարի մասունքակիր աջը Սուրբ Սարգիս եկեղեցում, ով է Սուրբ Սարգիսը և ինչ սխրանքներ է գործել       Եթե hարձակում տեղի ունենա, մենք կպատասխանենք ցնցող, արագ և շատ հզոր հակաhարվածով    

03 սեպ 2019 15:00

Խելահեղ երաժշտության ներքո «մերկապարուհի» ռոբոտները ելույթ են ունեցել գիշերային ակումբում (ֆոտո)

Անցած ուրբաթ Ֆրանսիայի Նանտ քաղաքի գիշերային ակումբներից մեկում բեմում են հայտնվել բարձրակրունկ կոշիկներ կրող «մերկապարուհի» ռոբոտներ՝ իրենց իրական գործընկերների կողքին։ Խելահեղ երաժշտության ներքո անդրոիդները շարժել են իրենց կոնքերը հանդիսատեսի դիմաց, որոնց մեծամասնությունը տղամարդիկ են եղել, գրում է Daily Mail-ը: 


Ռոբոտները ստեղծվել են պլաստմասե մանեկենների և մետաղական կտորների միավորումից։ Նշվում է, որ պարող ռոբոտները մոտ մեկ ամիս ելույթ կունենան 10 այլ պարողների հետ միասին։
Այս խելահեղ մտքի հեղինակը բրիտանացի արվեստագետ Ջայլս Ուոքերն է։ Գիշերային ակումբի տեր Լորեն Ռուն ասել է, որ գուցե որոշ մարդիկ ռոբոտներին «բավականին գրավիչ» համարեն, այնուամենայնիվ, նրանց գլխավոր նպատակն է «ըստ արժանվույն» գնահատել ռոբոտների և արհեստական բանականության կարողությունները։

Ակումբի Լեքսի անունով պարուհին համոզված է, որ ռոբոտները երբեք չեն կարող փոխարինել իրական մերկապարուհիներին։
«Իմ աշխատանքն ավելի արտիստիկ և գեղեցիկ է, իսկ ռոբոտներին դա կրկնել չի հաջողվի»,- ասել է նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր