Իմ ու իմ ընտանիքի անդամների հաշիվները սառեցված են, դրա համար չեմ կարող գրավի չափ ասել
![](https://analitik.am/wp-content/uploads/news/2019/09/mhm0130338.thumb_.jpg)
Քոչարյանը հայտարարեց, որ միանում է փաստաբանների ասածին:
Ինչ վերաբերում է գրավի չափին, Քոչարյանն ասաց, որ իր հաշիվները սառեցված են, դրա համար չի կարող գրավի չափ ասել. «Եթե իմ հաշիվներն ապասառեցվում են այլ իրավիճակ է, եթե չեն ապասառեցվում` լրիվ այլ իրավիճակ: Փաստն այն է, որ իմ ու իմ ընտանիքի անդամների հաշիվները սառեցված են: Ակնհայտ է, որ ես գումարը պետք է ինչ-որ տեղից վերցնեմ: Ես կյանքում պարտքով գումար չեմ վերցրել: Սառեցում-ապասառեցումից է կախված այն, թե ես ինչ գումար կարող եմ վճարել»:
Փաստաբան Հայկ Ալումյանն իր հերթին հայտարարեց, որ դատարանը պետք է գրավի չափը որոշի սկզբունքով, թե որքան գրավը կարող է ամբողջությամբ չեզոքացնել վտանգներ. «Հետո կողմը պետք է որոշի` կկարողանա՞ վճարել, թե` ոչ»:
Դատախազությունը դեմ է միջնորդությունը բավարարելուն, քանի որ հիմքեր է տեսնում, որ Քոչարյանը կթաքնվի քննությունից և կխոչընդոտի գործի քննությանը: