Արտակարգ դեպք Երևանում.դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա          Չտրվել անհիմն խուճապի եւ չկիսվել սադրիչ լուրերով , որոնց արմատները տանում են կա՛մ Բաքու կա՛մ Մոսկվա.Ռուսական սպասարկուները փորձում են ապոկալիպտիկ խուճապ տարածել, գոռալով` «Տավուշը հանձնեցին»       Այլևս այս ճանապարհով երթևեկ չի լինելու.Ադրբեջանին է հանձնվելու սահմանագոտում իշխող բարձունքները, ռիսկերը ոչ թե նվազելու են, այլ՝ աճելու են    

24 սեպ 2019 15:02

Ո՞վ է եղել Հայկ Հարությունյանի հետ նրա առանձնատանը.ՀՔԾ-ից շատ էին տանում-բերում Հայկ Հարությունյանին. ուշագրավ մանրամասներ

ArmDaily.am -ին հայտնի է դարձել, թե ով է եղել Հայկ Հարությունյանի հետ նրա Բջնիի առանձնատանը, երբ վերջինս ինքնասպան է եղել։ Մեր աղբյուրները հայտնում են, որ նախկին ոստիկանապետի հետ եղել է իր վաղեմի մտերիմը՝ ոստիկանության համակարգի մի նախկին պաշտոնյա։
Ասում են, թե Հարությունյանը վերջին շրջանում իր նման չէր, շատ ինքնամփոփ էր դարձել, ալկոհոլ էր շատ օգտագործում։ Դեպքի օրը եւս Հարությունյանը սթափ չի եղել, նրա տանը գտնվող անձը հանկարծ ձայն է լսել, գնացել, տեսել է՝ Հարությունյանը նստած է բազմոցին, գլխից արյուն է գալիս։
Մեր աղբյուրը կտրականապես հերքում է ինքնասպանությունից առաջ Հայկ Հարությունյանի՝ մարտի 1-ի գործի հետ կապված խոսքերը, իբր վերջինն ասել է, թե «ինձ պարտադրում են սուտ ցուցմունք տալ, ախր Ռոբերտ Քոչարյանն ու Գեղամ Պետրոսյանը մեղավոր չեն»։
***
ArmDaily.am-ի տեղեկություններով՝ Բջնիի իր առանձնատանը ինքնասպան եղած նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը վերջերս շատ էր բողոքում Մարտի 1-ի գործի քննությունը իրականացնող Հատուկ քննչական ծառայությունից։
Նրա մտերիմ շրջապատից տեղեկանում ենք, որ Հայկ Հարությունյանին ՀՔԾ շատ էին տանում-բերում, ինչից վերջինս նեղվում էր։ Նեղվում էր նաեւ երկրում ստեղծված իրավիճակից, երբ հայրենասեր, կենսագրություն, փորձ, ճանապարհ անցած մարդիկ կամ դատվում են, կամ պանդուխտ են, այս առումով հատկապես հարվածի տակ են գեներալները։
«Եթե մարտի 1-ի գործով այսօր անցնում են Սեյրան Օհանյանը, Արմեն Գեւորգյանը, Խաչատուրովը, իսկ Քոչարյանը նստած է, չի բացառվում, որ Հայկ Հարությունյանն էլ վկայից դառնար մեղադրյալ եւ ինքն էլ նստեր՝ առանց հաշվի առնելու նրա վաստակը, ներդրումը, արած գործերը»,-ասաց մեր աղբյուրը։
Քանի անգամ է Հայկ Հարությունյանը հարցաքննվել ՀՔԾ-ում եւ երբ է վերջին անգամ հարցաքննվել, հարցրինք ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանից։ Մեզ փոխանցեցին, որ Հարությունյանը հարցաքննվել է որպես վկա, սակայն թե երբ, քանի անգամ՝ չհայտնեցին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր