Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

26 սեպ 2019 14:47

Նախագահ Ժակ Շիրակը մահացավ այս առավոտ, խաղաղությամբ

Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը մահացել է՝ 86 տարեկան հասակում։
Ինչպես գրում է bfmtv-ն,  2 անգամ Ֆրանսիայի նախագահ, 2 անգամ Ֆրանսիայի վարչապետ և 3 անգամ Փարիզի քաղաքապետ եղած Շիրակը հեռացավ՝ քաղաքականությանը նվիրված կյանքից հետո:
Ժակ Շիրակը վերջին 5 տարում գրեթե չէր երևացել տեսախցիկների առաջ։  Նրա վերջին պաշտոնական ներկայացումը հանրության առաջ եղել էր 2014-ի նոյեմբերին, սակայն Շիրակը ֆրանսիացիների համար մնում էր «Հինգերորդ Հանրապետության առավել համակրելի նախագահը»:

Ժակ Շիրակը Ֆրանսիայի նախագահն էր 12 տարի անընդմեջ՝ 1995-ից մինչև 2007 թվականը:

«Նախագահ Ժակ Շիրակը մահացավ այս առավոտ։ Խաղաղությամբ», - ասել է նախագահի դստեր՝ Կլոդ Շիրակի ամուսինը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր