ԵՄ տարածքը լքելու պաշտոնական որոշում է կայացվել. անկանոն կարգավիճակով ՀՀ քաղաքացիները կվերադառնան հայրենիք. «Ժողովուրդ»
![](https://iravaban.net/wp-content/uploads/2013/10/%D5%95%D5%A4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%BE%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B5%D5%A1%D5%B6-IMG_2310-copy.jpg)
Եվրամիության անդամ երկրներում անկանոն կարգավիճակ ունեցող ՀՀ քաղաքացիների թվաքանակը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, վերջին շրջանում զգալիորեն ավելացել է: Նրանց վերաբերյալ նաեւ ԵՄ տարածքը լքելու պաշտոնական որոշում է կայացվել, ինչն էլ կհանգեցնի առաջիկայում նրանց ինտենսիվ վերադարձին:
Պարզվում է, որ 2017 թվականի ընթացքում 5350 ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան վերադարձնելու վերաբերյալ որոշում է կայացվել, սակայն նրանցից փաստացի վերադարձել է ընդամենը 1470-ը անձ: Անցած տարվա ընթացքում 4135 ՀՀ քաղաքացիներ պետք է վերադառնային իրենց ծագման երկիր, որոնցից փաստացի վերադարձել է ընդամենը 2030 անձ:
Ընդհանուր առմամբ, 2009-2018 թթ. ընթացքում ԵՄ անդամ պետություններում ընդունվել է 46 հազար 945 ՀՀ քաղաքացիների վերադարձնելու մասին որոշում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: