Պակիստանում կայացած բանակցությունների ընթացքում Իրանը և ԱՄՆ-ն չեն կարողացել համաձայնության գալ          Հիրավի, տկար կլինի հայրենիքը առանց Սփյուռքի զորակցության ու նվիրումի, թույլ ու խոցելի կլինի Սփյուռքը առանց հզոր ու պայծառ հայոց պետության       Ըստ ԻՔՄ-ի քանի մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին    

01 նոյ 2019 12:10

Այսօր կտեղա առաջին ձյունը

Այսօր` նոյեմբերի 1-ին, հանրապետության առանձին շրջաններում սպասվում է թույլ անձրև: Նոյեմբերի 2-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ ինտենսիվ, այն շրջաններում, որոնք գտնվում են ծովի մակերևույթից 1700 մ և ավելի բարձրության վրա՝ կտեղա առաջին ձյունը։ Այս մասին հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Նոյեմբերի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ, նոյեմբերի 2-ին սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումների ժամանակ՝ 15-20 մ/վ։
ԱԻՆ հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-ի ցերեկը և 3-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով։
Երևան քաղաքում նոյեմբերի 1-ին, 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, նոյեմբերի 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։
Նախարարությունից զգուշացնում են, որ նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերն Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում օդում սպասվում է -1…-3, հողի մակերևույթին՝ -4…-5 աստիճան։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր