10 կարևոր բան, որ պետք է հասցնել անել մինչև Ամանոր          Հրազդան գետում հայտնաբերվել է դեկտեմբերի 26-ից որոնվող, 44-օրյա պատերազմում զոհված Գոռ Երմալովյանի 26-ամյա քրոջ մարմինը       Կենտրոնում կnտրել են գործարարին պատկանող ավտոմեքենայի ապակին և գnղացել պայուսակը, որում եղել է 40 մլն դրամ    

09 նոյ 2019 11:40

Տեսանյութ. Եկատերինբուրգի օդանավակայանում մարդկանց տարհանել են. դեպքի վայր են ժամանել փրկարարները, ոստիկանության ծառայությունները

Եկատերինբուրգի Կոլցովոյի օդանավակայանում տարհանել են մարդկանց։ Այս մասին հայտնում է E1.ru պորտալը։
Ըստ օդանավակայանի մամուլի ծառայության՝ վտանգի մասին ահազանգ են ստացել և անմիջապես դեպքի վայր են ժամանել փրկարարները, ոստիկանության ծառայությունները։ Վերջիններս բարձրախոսով խնդրել են մարդկանց դուրս գալ օդանավակայանից։


Նշվում է, որ ուղևորների կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։ Նրանց խոսքերով, ահազանգը եղել է ականապատման մասին։
Ուղևորները հայտնում են նաև, որ թռիչքների հետաձգման մասին տեղեկատվություն չի եղել:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր