Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին․ ադրբեջանում ցնծում են` կատարվածը համարում Ալիևի հերթական շռնդալից հաղթանակը. «Հրապարակ»          Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»       Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»    

18 նոյ 2019 13:29

Ձյուն է գալու. Ինչ ջերմաստիճան է սպասվում առաջիկա օրերին.

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել․

«Ժողովուրդ ջան նոյեմբերի 21-22-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ձյուն ունենք և ջերմաստիճանի նվազում 8-10 աստիճանով։ Մյուս մարզերում առաջիկա 10 օրերին ոչ տեղումներ ունենք, ոչ էլ ջերմաստիճանի լուրջ նվազում»։
***
Նոյեմբերի 18-22-ը Հայաստանի տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կդիտվի հյուսիսարևելյան՝ 3-8 մ/վրկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Օդի ջերմաստիճանը 19-ի և 20-ի ցերեկները կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևանում ևս նոյեմբերի 18-22-ը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում այսօր ցերեկային ժամերին սպասվում է +10-ից 12, երեկոյան +4-ից +6, գիշերային ժամերին`-1-ից -3 աստիճան։
Այս գիշեր ամենացածր ջերմաստիճանը կդիտվի Շիրակի, Գեղարքունիքի մարզերում, Վայոց Ձորի և Արագածոտնի լեռներում։
 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր