Մեղա քեզ տեր, աչքիս էս խեղճ տղեն էլ Սայաթ-Նովի օրն է ընկնելու
-Ա սալամալեյքում յոլդաշ Նիկոլ:
-Բարև գյոզալ:
-Մաշալլա, ղայդին տղամարդ ես երևում, կնամեծար:
-Խանումա
Մեհրիբան, Ալլահը տեսքի և խելքի առումով քո նման գյոզալին մեծ շնորհ է արել:
-Եղբայր Նիկոլ, դու էլ քո աստծուց պիտի գոհ լինես, ղաչաղից քեզ
թագավոր է կարգել:
-Թագավոր ասեցիր հիշեցի, ո՞ր քամիներն էին քեզ տարել Ռուսաստանի ցարի մոտ:
-Տաք քամիները եղբայր Նիկոլ, տաք քամիները:
Ռուսը
միշտ էլ թուրքի նեղ օրվան հասել է, ռուսը ձեր հետ է սիլի բիլի անում, երբ հարցը լրջանում
է՝ նա յա մի Սումգաիթ,
յա մի կալցո օպերացիա է անում և բազարը փակվում է:
-Խանումա չեմ հասկանում, զանգել ես, որ վախեցնե՞ս:
-Չէ կարդաշ Նիկոլ, զանգել եմ մշակույթից խոսեմ, պոեզիայից… կուզեմ քեզ մեր
ժողովուրդների երջանիկ տարիներից մի բանաստեղծություն կարդամ:
«Արաքսն
ու Քուռը քույրերի նման իրար փաթաթված դառնում են մի գետ, մեկ տեղ են մտնում ծովը կասպիական
և այնտեղ ձուլվում մեծ Վոլգայի հետ»:
-Լավ
խանումա Աննան է գալիս, հետո կխոսենք:
-Մեղա
քեզ տեր, աչքիս էս խեղճ տղեն էլ Սայաթ-Նովի օրն է ընկնելու:
Hayacq.com-ի «Ճշմարիտ խորաթա» շարքից. Թիվ 1