Մեր երկար ձեռքերը սեղմելու, գրկախառնվելու, ոչ թե բռնցքամարտի համար են
-Բարև պարոն վարչապետ, զարմացած եմ,
էդ ինչ երկար ձեռքեր ունեք, ձեր
ձեռքերը Ամերիկայի կոնգրեսում
էլ վեր բարձրացան:
-Բարև թշնամի երկրի ապագա
բարեկամ նախագահ: Մեր երկար ձեռքերը սեղմելու, գրկախառնվելու, ոչ թե բռնցքամարտի համար
են:
Ձեռքերը գործում են բանականության
քմահաճույքով, փառք աստծո, որ
մեր բանականությունը չի մթագնել և ձեռքերը բարիք են ստեղծում:
-Կարդաշ Նիկոլ, համամիտ եմ,
մեր ժողովուրդն էլ է հիացած ղարաբաղցու տեսակով: Նրանք փայլում էին Նապոլեոնի բանակում,
ռուսական ցարի բանակում, I և II համաշխարհային պատերազմների տարիներին, Սարդարապատի
ճակատամարտում, ամեն տեղ:
Նույն հող ու ջրում ապրած այլազգիներն էապես տարբերվում
են ղարաբաղցուց, հավանաբար պատճառը լեզվամտածելակերպն է:
-Նախշուն բաջի, դու ինձ հիշեցրեցիր
Տիգրան Մեծի հրովարտակը «Ծովե ի ծով թող
խոսեն հայ տառերով...»:
-Կարդաշ Նիկոլ, արի վերադառնանք իրականության
գիրկը, արդյոք ղարաբաղցիներն ու հայաստանցիները պատրաստ են այն մտքին, որ Ադրբեջանը
հարգի ղարաբաղցիների ինքնորոշման իրավունքը և Ղարաբաղը ճանաչի այն սահմաններով, ինչ սահմաններում
տեղի է ունեցել անկախության հանրաքվեն:
-Նախշուն բաջի, բա էդ դեպքում ինչի
մասին էին բանակցում Քոչարյանը, Սարգսյանը, Ալիևը:
-Կարդաշ Նիկոլ ձենդ տաք տեղից է գալիս,
նրանք երեքն էլ լեգիտիմ
չէին, չէին կարող խոսել իրենց ժողովուրդների անունից: Եթե իմ ժողովուրդն էլ ինձ ընտրի
քեզ նման, մեր խոսակցությունը կարճ կտևի:
Hayacq.com-ի «Ճշմարիտ խորաթա» շարքից. Թիվ 6