Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզման պատճառ է հանդիսացել Դալմայում քաղաքաշինական նորմերի խախտմամբ հսկա թաղամասի կառուցումը, վտանգի տակ է Սարալանջի ճանապարհը          Տեսանյութ.Ես ցնցվում եմ, թե ինչպիսի ատելության խոսք կա Հայաստանում, օրինակ՝ ԱԺ-ում. ԵՄ դեսպան       Երեք պատերազմների մասնակից «Ժորա պապ»-ին մեղադրանք առաջադրվեց    

17 դեկ 2019 15:04

Նկարե՞լ եք քաղաքապետին, որ հռհռում էր,քաղաքապետը ծաղրում է ավագանու անդամին, որը ոչ մեկ չտեսավ

«Քաղաքապետը ծաղրում է, ձեռ է առնում ավագանու անդամներին նրանց ելույթների ժամանակ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։

Նրա խոսքով, դեպքեր են եղել, որ «Լույս» խմբակցության անդամները չեն կարողացել զսպել էմոցիաները և տրվել են պրովոկացիային, ինչն անթույլատրելի է։ Նա տեղի ունեցածում կարևորեց ԶԼՄ-ների դերը։

«Երբ քաղաքապետը ծիծաղում էր էդ ելույթի վրա, մի հատ կամեռա ցույց տվե՞ց նրան։ Ոչ մի կամեռա ցույց չի տվել։ Դրա պատճառով մարդկանց ընկալման մեջ եղել է այն, որ ավագանու անդամը օդից վրդովվում է։ Նկարե՞լ եք քաղաքապետին, որ հռհռում էր։ Ֆիդբեք եք ուզո՞ւմ, քաղաքապետը ծաղրում է ավագանու անդամին, որը ոչ մեկ չտեսավ։ Հայկ Մարությանը ծաղրել է Թեհմինե Վարդանյանին, Անի Խաչատրյանին, Դավիթ Խաժակյանին, հենց գիտեր «Կարգին հաղորդում»-ում էր ինքը»,-ասաց նա։

Մարուքյանի խոսքով, այսօր թրենդ է, որ թիրախավորվեն ավագանու անդամները, սրբադասվեն իշխանության ներկայացուցիչները։

Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այժմ քննարկում է Երևանի ավագանիում իր միակ անդամին` Դավիթ Խաժակյանին հետ կանչելու և ավագանիում նրա գործունեության շարունակության նպատակահարմարության հարցը։

«Մենք Դավիթ Խաժակյանի գործունեությունից ավելի քան գոհ ենք։ Դավիթ Խաժակյանը ցույց է տվել, թե ինչպես պետք է ընդդիմադիր ավագանին աշխատի,  նաև օրինակելի  գործիչ է այն երիտասարդների համար, որոնք ցանկանում են զբաղվել քաղաքականությամբ։ Բայց նաև միևնույն ժամանակ կան իրավիճակներ, որոնք Դավիթ Խաժակյանի ազդեցությունից դուրս են, բայց պարոն Խաժակյանը պատասխանատվություն է կրում դրանց համար՝ որպես խմբակցության ղեկավար, այդ պատասխանատվությունը տարածվում է նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության վրա»,-ասել էր Մարուքյանը։

Հիշեցնենք, որ ավագանու «Լույս» խմբակցությունն ունի երեք անդամ, Թեհմինե Վարդանյանն ու Անի Խաչատրյանը Արամ զավենի Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցության անդամներ են։

«Այսօր ժամը 16.00-ին «Հանրապետություն» կուսակցությունում հերթական նիստ է։ Կքննարկենք նաև «Լույս» դաշինքի շուրջ այսօրվա ծավալված թեման և եթե անհրաժեշտություն համարենք՝ կարձագանքենք»,-տեղեկացրել է Անի Խաչատրյանը։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր