Հուլիսի 1-ից ամբողջ հանրապետությունն անցնելու է նոր համակարգին ու որևէ ցույց, բողոք չի լինելու՝ անկախ ամեն ինչից
![](https://analitik.am/wp-content/uploads/news/2020/01/nikol-pashinyan-4-1.jpg)
«Բացի դրանից, պետք է կազմվի բաշխվածության ու խտության նախընտրելի քարտեզ, և մենք հասցեական ֆինանսավորում ենք: Այնպես ենք անում, որ սպանդանոցներն ունենան խելամիտ բաշխվածություն, որպեսզի լինի համաչափ հասանելիություն:
Այս ընթացքում առաջարկներ ենք ընդունում, որոնք կարող են փաթեթն ավելի արդյունավետ դարձնել:
Մենք պայմանավորվում ենք, որ մինչև հուլիսի 1-ը ամենախիստ պայմաններում գործում են միայն Երևանի սուպերմարկետներն ու հանրային սննդի օբյեկտները: Մյուս տեղերում իրավիճակը թողնում ենք այնպիսին, ինչպիսին կա՝ պայմանով, որ հուլիսի 1-ից ամբողջ հանրապետությունն անցնելու է նոր համակարգին ու որևէ ցույց, բողոքի դրսևորում և այլն չի լինելու՝ անկախ ամեն ինչից: Եթե այս պայմանն ընդունվում է բողոքի ակցիա իրականացնողների համար, ուրեմն մենք այս որոշումը կկայացնենք: Եթե պարզվի, որ ընդունելի չէ, մենք, վարկային ծրագրերը բացելով, այսօրվանից ենք պայմանն աշխատեցնում: Եթե ընդունելի չէ, թող այսօրվանից ընդունելի չլինի»:
Վարչապետը նաև ասաց, որ այս ընթացքում քաղաքացիներին պետք է իրազեկել սպանդանոցների աշխատանքի մանրամասները: