Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

24 հուն 2020 11:14

Շամշյա՛ն, գրել երկու դի կա, չգիտեմ ինչություն է,դու չգիտեմ ինչ ես, ինչքան ես վնաս տալիս մեր երկրին

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շամշյա՛ն, դու ուղղակի չգիտեմ ինչ ես, չգիտեմ դու ինչով ես մտածում, ինչքան ես վնաս տալիս մեր երկրին: Ուղղակի բառեր չկան ասելու:
     Ունենք դեպք, որով կա երկու վիրավոր, զոհ չկա: Մեկի կյանքին առնվազն վտանգ չի էլ սպառնում: Այս պահին այլ բան չեմ կարող ասել: Եվ այսքանից հետո գրել երկու դի կա, չգիտեմ ինչություն է:
     Խնդրում եմ մանրամասների համար չզանգահարել: Իրավիճակի մասին կիրազեկենք ինչպես կարգն է»:
***
Հունվարի 24-ին՝ ժամը 06:55-ի սահմանում, ՊԲ հյուսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը և 2000թ. ծնված Արմեն Ջոնիկի Մեսրոպյանը:
Արցախի ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ վիրավորում ստացած զինծառայող Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանի վիճակը գնահատվում է ծանր:


Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր