Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

01 փետ 2020 10:37

Ինչ է կատարվում բանակում.ԳՇ պետը անտեսում է վարչապետի խոսքը.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հունվարի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր. «Մեր բանակում երբեք ավելի քիչ զոհ չի եղել, քան 2019 թվականին»: Եվ հենց ՀՀ վարչապետի հայտարարությունից հետո դեպքերը մեկը մյուսին հաջորդում են: Ըստ ամենայնի, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն անտեսում է ՀՀ վարչապետի խոսքը: Հունվարի 23-ին ՊԲ զորամասերից մեկում Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը կրակել էր զորքի վրա. ունեցանք 2 վիրավոր:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դեպքից առաջ Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը տարօրինակ վարք է դրսևորել, որը նկատել է զորամասի ղեկավարությունը և ուղարկել մասնագետների մոտ՝ ստուգման: Բժշկական հանձնաժողովը եզրակացություն է տվել, որ զինվորը պիտանի է ծառայության, բայց նա կրակեց զորքի վրա: Դրանից հետո՝ Բանակի օրը, Նվեր Ավետիսյանը վիրավորվեց դարձյալ զորամասում և մութ հանգամանքներում:
Նախօրեին էլ ՊԲ զորամասերից մեկում ժամկետային զինծառայողը՝ Վ. Ավագյանը, ըստ նախնական վարկածի, ինքնասպան եղավ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջինս, հայհոյանքներ տալով, զինվորներից մեկին է փնտրել, որից հետո զինակիցների առաջ կանգնելով՝ իրեն սրտից կրակել է: Նա ապրում էր Էջմիածին քաղաքում: Նրա հետ զորամասի մի խումբ տղաներ էջմիածնի մասին «տղայական» խոսակցություններ են ունեցել:
Դրան մասնակից է եղել նաև ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի` Շմայսի որդին: Առաքել Մովսիսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ իր որդին 6 ամսվա օրինակելի զինծառայող է. «Ամբողջ դիվիզիոնին տարել են հարցաքննության, ես սպասում եմ՝ զանգեն: Եթե փաստաբանի կարիք լինի, վերցնեմ, գնամ Ղարաբաղ»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր