Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք          Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում       Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից    

26 մար 2020 10:16

Կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասավ 290-ի.Թոքաբորբով 36 հիվանդներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է

Հայաստանում մարտի 26-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 25 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 265 դեպք:



Ընդհանուր առմամբ՝ մարտի 26-ին հաստատվել է կորոնավիրուսի 290 դեպք:
Բացասական արդյունք է արձանագրվել 1440 թեստավորման դեպքում: Փաստացի այս պահին բուժվում է 272 անձ:
Ապաքինվել է 18 անձ:
***
Կա 36 թոքաբորբով պացիենտ։ Նրանցից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱՆ Արսեն Թորոսյանը։
Նրանք միացված են արհեստական շնչառության սարքին և ունեն ուղեկցող քրոնիկ այլ հիվանդություններ։ Եվս մեկ պացիենտի վիճակը գնահատվում է ծանր։ Նշեմ նաև, որ ևս 14 հոգի վաղը դուրս կգա մեկուսացումից, քանի որ նրանց թեստերի պատասխանը բացասական է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր