Կենդանակերպի այս նշանները հունվարին մեծ հաջողություններ կունենան          Երևանում 19-ամյա տղան սուր կտրող-ծակող գործիքով վնասվածքներ է պատճառել 16-ամյա երկու անչափահասի       Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի բնակարանից գողացել են գումար և ոսկյա զարդեր    

29 մար 2020 11:20

Հաստատվել է կորոնավիրուսի 424 դեպք՝ 52 նոր դեպք, 2 պացիենտ մահացել է

Հայաստանում մարտի 29-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 52 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ տեղեկացրել էր, որ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում երկու մահ է գրանցվել՝ 55 տարեկան կնոջ և 73 տարեկան տղամարդու մոտ, որոնք ունեին կորոնավիրուսային հիվանդություն՝ զուգակցված այլ քրոնիկական հիվանդություններով։

Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 372 դեպք:

Ընդհանուր առմամբ՝ մարտի 29-ին հաստատվել է կորոնավիրուսի 424 դեպք:

Բացասական արդյունք է արձանագրվել 2054 թեստավորման դեպքում: Փաստացի այս պահին բուժվում է 391 անձ:
Ապաքինվել է 30 անձ, 3 պացիենտ մահացել է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր