Հունվարի 27-ը ընտրելով իրենք իրենց են ապահովագրել․ «Հրապարակ»          Սպասվում է մառախուղ, ավտոճանապարհներին մերկասառույց, օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով       Ավտոտեխսպասարկման կետերից մեկում հրդեհ է բռնկվել «Chevrolet Volt»-ում    

04 ապր 2020 11:49

Հիվանդության դեմ պայքարում Թուրքիան առաջ է անցել զարգացած շատ երկրներից.20 տարեկանից փոքր անձանց արգելված է տանից դուրս գալ

Թուրքայի իշխանությունները խստացրել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջոցառումները: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է նոր սահմանափակումների մասին, հայտնում է Anadolu-ն:


Թուրքիայի 30 խոշոր քաղաքներում և Զոնգուլդակ նահանգում հասարակական տրանսպորտի շարժը կդադարեցվի 15 օրով, անհրաժեշտության դեպքում այդ ժամկետը կարող է երկարաձգվել, ասել է Էրդողանը: Բացի այդ, այժմ Թուրքիայում արգելվում է տանից դուրս գալ 20 տարեկանից փոքր անձանց, իսկ հասարակական վայրեր այցելելիս քաղաքացիները պետք է կրեն բժշկական դիմակներ:


Էրդողանը շեշտել է, որ հիվանդության դեմ պայքարում և սարքավորումների հագեցվածությամբ՝ Թուրքիան առաջ է անցել զարգացած շատ երկրներից: Մասնավորապես, երկրում արտադրվում են անհրաժեշտ քանակությամբ բժշկական դիմակներ, թեստավորման համակարգեր։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր