Հրաժարական է տվել կորոնավիրուսով վարակված հարյուրավոր ոստիկանների մասին հայտնած Պերուի ՆԳՆ ղեկավարը

Նախօրեին Մորանը հայտարարել էր, որ Պերուում մոտ 1.2 հազար իրավապահ է վարակվել COVID-19-ով: Սակայն երկրի վարչապետ Վիսենտե Սեբալյոսը հերքել է լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն առ այն, որ ՆԳ նախարարի հրաժարականը կապված է ոստիկանության ծառայողների համար սանիտարական սարքավորումների մատակարարման շուրջ կոռուպցիոն սխեմայի հետաքննության հետ:
«Նախարար Մորանը անձնական պատճառներով է հրաժարական տվել: Նա ղեկավարում էր նախարարությունը 2018-ի հոկտեմբերից, եւ մենք հարգում ենք նրա որոշումը»,- հայտարարել է վարչապետը: