44-օրյա պատերազմի ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ԱԺ-ում կներկայացվի սեպտեմբերին, կլինի գաղտնի բաժնում          Միլիարդավոր դոլարներ ենք ծախսել Ուկրաինային աջակցելու համար, այժմ պետք է կենտրոնանանք այլ խնդիրների վրա       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 18-ի համար    

08 մայիս 2020 13:53

Եվրոպական հեռուստաալիքն այժմյան Թուրքիայի արևելքը ներկայացրել է որպես Հայաստան

Թուրքական լրատվամիջոցները դժգոհ և դժկամ շեշտադրումներով անդրադարձել են պատմության անցքերը լուսաբանող եվրոպական «Viasat History» հեռուստաալիքի եթերին՝ համարելով այն «սկանդալային»։ Այս մասին գրում է ermenihaber-ը։


«Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենանշանակալի իրադարձությունները» անվամբ հաղորդման ժամանակ ցուցադրված քարտեզում ներկայիս Թուրքիայի արևելքը ներկայացվել է որպես Հայաստան։ Ընդ որում այդ հաղորդումը մի քանի անգամ եթեր է հեռարձակվել շաբաթվա տարբեր օրերին և ժամերին։   


Թուրքիայում մտահոգված են այն փաստով, որ նաև թուրքերեն հեռարձակվող և նման հաղորդում պատրաստած տվյալ հեռուստաալիքը ունի բավականին բարձր վարկանիշ և բավականին մեծ լսարան։


«Modern Times Group» (MTG) հոլդինգի շրջանակներում գործող «Viasat History» ալիքը Եվրոպայի տարածքում ունի շուրջ 91 միլիոն բաժանորդ։ Այն տարածված է նաև Աֆրիկայի, Ասիայի երկրներում և ԱՄՆ-ում։ Ընդհանուր առմամբ բաժանորդներ ունի աշխարհի 37 երկրում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր