Սպասվում է մառախուղ, ավտոճանապարհներին մերկասառույց, օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով          Ավտոտեխսպասարկման կետերից մեկում հրդեհ է բռնկվել «Chevrolet Volt»-ում       Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արման Սարոյան ավազանի անունով    

21 մայիս 2020 12:22

Նախարարներից երկուսն ինքնամեկուսացված են ու չեն մասնակցում կառավարության նիստին

ՀՀ կառավարության այսօրվա նիստից բացակայում են գործադրի անդամներից երկուսը՝ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Կառավարության նիստում ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ներկայացրեց նրանց բացակայության պատճառը:


«Պարոն Պապիկյանը դեռևս ինքնամեկուսացման մեջ է գտնվում: Հուսով ենք` հաջորդ նիստին անպայման կմասնակցի»,- ասաց նա:


Հիշեցնենք` Պապիկյանը բացակայում էր նաև կառավարության նախորդ նիստից, թեև մեկ շաբաթ առաջ հայտարարվեց, որ նա թեստավորվել է ու բացասական պատասխան է ստացվել:


Կառավարության այսօրվա նիստից բացակա Զարուհի Բաթոյանը ևս շփում է ունեցել իր վարակակիր աշխատակիցներից մեկի հետ, ինչն էլ նրա ինքնամեկուսացման պատճառ է դարձել:


Նշենք, որ կառավարության մայիսի 14-ի նիստից բացակայում էր նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ դարձյալ վարակակիր աշխատակցի հետ շփում ունենալու պատճառով: Նրա թեստի պատասխանը ևս բացասական էր: Այսօր նախարարն արդեն ներկա էր նիստին:






Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր