Ադրբեջանական մեդիան ու պետական ապարատն անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի.Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ          Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին       Սրանց նմաններին մաhապատիժ է հասնում ու շատ դաժան կերպով    

08 հուլ 2020 12:34

Արսեն Թորոսյանը բանակցում է մի բանի շուրջ, որը չկա և հայտնի էլ չի, թե երբ կլինի

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր գոյությունը մի կերպ արդարացնելու համար հայտարարում է թե բանակցում է կորոնավիրուսի պատվաստանյութ ձեռք բերելու համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում «Նախարար Թորոսյանը «գործ» է անում» գրառման մեջ նշում է հրապարակախոս Վահան Իշխանյանը։

«Բայց բանակցում է մի բանի շուրջ, որը չկա, պատվաստանյութ չկա և հայտնի էլ չի, թե երբ կլինի։ Լավատեսները ասում են, թե պատվաստանյութը կլինի 2020-ի վերջում, զգույշ լավատեսները, որ կարծես իրատեսությանն են մոտենում, ասում են՝ 1 տարուց, հոռետեսներն ասում են՝ 2-3 տարուց։ Մենք բոլորս ուզում ենք լավատես լինել, հավատում ենք, որ գիտությունը այնպես է զարգացել, որ կարող է արագ գտնել պատավաստանյութը, բայց այնքան լավատես չենք կարող լինել, որ հավատանք, թե պատվաստանյութը ձեռք բերելու համար բանակցությունն էր պակասում, իսկ նախարարը գլխի է ընկել, և արագ հերթ է կանգնել, որ առաջինը ստանա. ինչպես հացի խանութի մոտ, որտեղ հաց չկա, բայց մարդիկ հաստատ գիտեն, որ մի ժամվա մեջ հացը կբերեն», գրել է Վահան Իշխանյանը։


Հրապարակախոսը գրում է՝ Թորոսյանը, որ հասարակության համակրանքը ավելի շահի, ասում է, որ բանակցում է մեր հայրենակից Նուբար Աֆեյանի Moderna Inc-ին կապված ընկերության հետ։


«Այո, հայկական մամուլը ցնծում էր, որ մեր հայրենակիցը պատվաստանյութ է հայտնաբերել։ Նուբար Աֆեյանի ընկերությունը երևի առաջինն էր, մարտի կեսերին, որ հայտարարեց, թե պատվաստանյութը գտել է, մնացել է փորձարկման փուլերն անցնի, ու պատրաստ կլինի։ Եվ ի՞նչ եղավ, պատվաստանյութը չկա, բայց Moderna Inc բաժնեթղթերի գինը կտրուկ աճեց 200 տոկոսով, մայիսին 1,3 միլիարդ դոլարի բաժնեթութղ են վաճառել։ Պատվասանյութի փորձարկման հաջորդ փուլ էր հայտարարված հուլիսը, բայց մեկ էլ կամպանիան հայտարարեց թե հետաձգվում է փորձարկումը ինչ ինչ պատճառներով։


Լուրերում որ գրվի Հայաստանը արդեն բանակցում է պատվասանյութի համար, բաժնետոմսերի գները ավելի կթռնեն», գրել է Վահան Իշխանյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր