Տեսանյութ. Փաշինյանի հրատապ հավաքին ներկա է նաև ՊՆ նախարարը. Mediahub.am          Մեքսիկայում պոչով երեխա է ծնվել. 2 ամիս անց նկատել են, որ աղջկա պոչը շարունակում է աճել       Ալիևը բռնել է եվրոպացիների դամարը.Ինչի՞ հետևանք է Կլաարի ադրբեջանանպաստ դիրքորշումը    

13 հուլ 2020 10:56

Ադրբեջանագետը զգուշացնում է զինծառայողների հարազատներին`եղեք զգոն

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան գրում է. «Հարգելի ծնողներ, բարեկամներ, ընկերներ, ով ծառայող ունի Տավուշում, հասկանում եմ ձեր անհանգստությունը, բայց հիմա շատ կարևոր է բաց կապով իրենց չզանգել և ավելորդ հարցեր չտալ։ Նաև չպատասխանել նույնիսկ ձեզ հայերենով գրող անծանոթ օգտատերերի, դա կարող են ադրբեջանական ֆեյքեր լինել, որոնք միտումնավոր ապատեղեկատվություն են տարածում կամ փորձում իրավիճակի մասին փակ ինֆորմացիա կորզել։


Եղեք զգոն»։ 


Հիշեցնենք՝  ավելի վաղ ՀՀ  պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ Երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։


Երեկ ՀՀ ՊՆ-ից հայտնել էին, որ հուլիսի 12-ին, ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, մեզ համար անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել։ Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:


Ժամը 13: 45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Հայկական կողմից կորուստներ չկան:
Ավելի ուշ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին երկու սպանվածի ու հինգ վիրավորների մասին, ավելի ուշ հայտարարվեց, որ վիրավորներից մեկն էլ է մահացել։


Երեկ երեկոյան ադրբեջանական կողմը վերսկսել էր հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր