Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ          Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը       Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին    

28 օգոս 2020 12:35

Մենք 5 գերի ունենք թշնամու մոտ.Ադրբեջանի երազանքներից մեկը «բոլորը բոլորի դիմաց» գերիների փոխանակումն է

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի օգնական, ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի հիմնական երազանքներից մեկը «բոլորը բոլորի դիմաց» գերիների փոխանակումն է: Ու դրա համար սրանք տարիներ շարունակ ամեն ինչ անում են ու շարունակելու են անել, որ իրենց ահաբեկիչների հետ փոխանակենք մեր տղերքին: Սրանք ամեն գնով ցանկանում են հավասարության նշան դնել իրենց ահաբեկիչների, ովքեր երեխա են սպանել ու հատուկ նպատակով հատել են պետական սահմանը՝ զինված, ու մեր՝ մոլորված ու որևէ ռազմական գործողություն չարած քաղաքացիների միջև:

Ու հենց դրա համար տեսանյութեր են նկարելու, դեղեր են սրսկելու, միայն թե հասնեն վերջնական արդյունքի ու հավասարեցնեն իրենց ահաբեկիչների հետ:

Սա դրանց երազանքն է, քանի որ «բոլորը բոլորի դիմաց» իրենից ենթադրում է հավասարություն, քանի որ ահաբեկչին չեն փոխանակում ոչ ռազմական իրավիճակում մոլորված անձի հետ:

Մենք 5 գերի ունենք թշնամու մոտ. Նարեկ Սարդարյան, Կարեն Ղազարյան, Արայիկ Ղազարյան, Արսեն Բաղդասարյան, Գուրգեն Ալավերդյան»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր