Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

29 օգոս 2020 11:48

Ռայնիսի փողոցի փլուզումից հետո հիվանդանոց տեղափոխված 41-ամյա բնակիչը մահացավ

Քիչ առաջ Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մահացավ Երեւանի Ռայնիսի փողոցի 1-ին շենքի բնակիչ 41-ամյա Էդգար Մ-ն։ Այս մասին հայտնեց ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:

Հիշեցնենք, որ վերջինս ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 26-ին նշված շենքում տեղի ունեցած պայթյունի եւ փլուզման հետեւանքով։

Նրան փլատակների տակից դուրս էին բերել փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա։ 41-ամյա տղաամարդն ուներ մարմնի եւ վերջույթների տարածուն այրվածքներ, առաջին օրվանից գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում, միացված էր արհեստական շնչառության սարքին։

Ըստ մամուլի տեղեկությունները պայթյունը եղել է հենց 41-ամյա Էդգար Մարգարյանի տանը: Բնակիչները պատմել են, որ տեղեկություններ են լսել, որ նա ցանկացել է էսենցիա խմել եւ վերջ տալ կյանքին: Ըստ այդ տեղեկությունների, նա խաղադրույքների հետեւանքով կորցրել է իր բնակարանը եւ գտնվել հոգեպես ծանր վիճակում:

Ավելի վաղ  հայտնել էինք, որ օգոստոսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում. ժամը 07։20-ի սահմաններում, դեռեւս անհայտ հանգամանքներում, խոշոր փլուզում է տեղի ունեցել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 1 հասցեի քառահարկ շենքում։ Մասնակի փլուզվել է հինգերորդ շքամուտքում գտնվող 12 բնակարան։

Փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկական միջոցներ, շենքի փլուզված հատվածից եւ հարակից բնակարաններից իրականացրել են 19 քաղաքացու տարհանում։ Ժամը 08։20-ի սահմաններում փլատակներից դուրս է բերվել երկու տուժած քաղաքացի, որոնք հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր․ տուժած Սվետլանա Ս․-ի (ծնված 1949 թ․) առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության, իսկ տուժած Էդգար Մ․-ինը (ծնված 1979 թ․)՝ ծայրահեղ ծանր։

Ժամը 13։01-ին՝ մոտ հինգ ժամ շարունակվող որոնողափրկարարական աշխատանքներից հետո, փրկարարներին հաջողվեց փլատակներից դուրս բերել Արթուր Ղ․-ի (ծնված 1962 թ․) դին։

Բնակելի շենքի վթարային վիճակն ուսումնասիրելու նպատակով անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացվել է նաեւ օդային հետախուզություն եւ մշտադիտարկում։

Պարզվել է, որ վնասվել են Ռայնիսի փողոցի թիվ 20 եւ 22 տների, ինչպես նաեւ շենքի փլուզված հատվածի հարակից բնակարանների պատուհանների ապակիները։

Նշենք, որ փլուզումից հեռտո դեպքի վայր են ժամանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արտակարգ իրաիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր