Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

04 սեպ 2020 12:15

Նիկոլ Փաշինյանը «հարամել է» Սեյրան Սարոյանի ծնունդը.գեներալի ինքնազգացողությունն ու տրամադրությունը վատացել է

Երեկ հայրենի Մարտունու շրջանի Արծվանիստ համայնքի պապական տանը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը նշել է ծննդյան 52-ամյակը։ Տեւական ժամանակ առողջական խնդիրներ ունեցող Սարոյանը որոշել է ծնունդը նշել պապենական տան բակում, որտեղ նաեւ մատուռ է կառուցված ու այն Սարոյանների համար տարիներով որպես սրբատեղի է ծառայել։ Այս մասին հայտնում է Hraparak.am-ը։

Երեկոյան յոթի կողմերը այդ տան մոտով Արծվանիստի եկեղեցի է գնացել արձակուրդի մեջ գտնվող վարչապետն՝ ընտանիքի հետ։ Տեսնելով ճանապարհին տասնյակ ավտոմեքենաներ եւ լսելով քեֆ-ուրախության ձայները, Նիկոլ Փաշինյանն արագ ահազանգել է մարզային ոստիկանապետին, վերջինս էլ շքախմբով եկել է վարչապետի հանձնարարականը կատարելու։ Ծննդյան միջոցառումը դադարեցվել է եւ ոստիկանները գործի են անցել՝  ստուգելու՝ պահե՞լ են արդյոք պարետի սահմանած կանոնները՝ խնջույքի մասնակիցների հեռավորությա, քանակի եւ այլնի հետ կապված։

«Դեպքի վայր» է «թափվել» ողջ Արծվանիստի բնակչությունը, ականատեսներից մեկը պատմեց, որ տասնյակ արձանագրություններ են կազմել, սակայն գեներալի հյուրերից մեկը հավաստիացրեց, որ 5-6 արձանագրություն է կազմվել, իսկ հյուրերի ընդհանուր թիվը չի գերազանցել 50-ը։ Ներկա է եղել նաեւ տեղի եկեղեցու սպասավորը, որի անունը դեռ չենք պարզել, սակայն տեղյակ ենք, որ Փաշինյանն անձամբ զանգահարել է Մայր Աթոռ եւ Վեհափառին հորդորել է կարգի հրավիրել եկեղեցու սպասավորներին։

Սարոյանի ծննդյան արարողությանը մասնակցել են նաեւ երգիչ Ալիկ եւ Արա Ավետիսյան եղբայրները, ինչպես նաեւ գեներալի ազգական Սարոն։ Ոստիկանների այցից հետո գեներալի ինքնազգացողությունն ու տրամադրությունը վատացել է եւ նա տուն է գնացել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր