Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք       Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում    

08 սեպ 2020 11:55

Նա մեղավոր չէ, մարդն այդպիսին է և պետք է հասկանալ ու ընդունել, որ տեսակ կա, որ չի առաջադիմում

Քաղաքագետ Հայկ Ա. Մարտիրոսյանը գրում է. 

«Հայաստանի վարչապետը բոլորովին մեղավոր չէ, որ փոլո շապիկը` polo shirt կյանքում առաջին անգամ հագնողի պես կոճկում է մինչև կոկորդ և մինչև վերջին կոճակը: Այնքան էլ մեղավոր չէ, որ նույն շապիկներն ու ամեն պարզ շապիկ` T-Shirt խցկում է շալվարի տակ, ամեն ինչ հայկական դասական ռաբիզի ոճով կիպ է հագնում` в облипон` ի ցույց դնելով բազում տղամարդկանց մոտ հանդիպող ճարպային կուտակումները կրծքավանդակում, այնքան էլ մեղավոր չէ, որ կոմպոզիտային նյութեր կիրառող ատամնաբուժության դարաշրջանում դեռևս ներկայացնում է Հայաստանը մի քանի ոսկե ատամներով կամ որ չի խորշում տեսախցիկների առջև անհագորեն հայրենական ավանդական ագրոսնունդ կլանել: Փաշինյանն ու իր տիկինը անգամ շատ մեղավոր չեն, երբ տիկինը կա´մ իսկական Պատեկ Ֆիլիպով` Patek Philippe կամ այլ բրենդի, իսկ իմ կարծիքով` այդ բրենդերից մեկի կեղծ ժամացույցով է ներկայանում ինստագրամում:

Սրանք քաղաքական թեմաներ չեն, թեև ուղղակի ազդում են Հայաստանի թե´ ներքին և թե´ արտաքին քաղաքական ընկալման վրա: Ինձ համար ամենակարևոր թեման այս ամենում այն է, որ նման մարդը շարունակում է կառավարել, երկրի նվիրյալներին բանտերում, իսկ հանցագործներին` ազատությունում պահել, որ իր մակարդակում խորհուրդներ է տալիս ծխելու և խմելու հաշվին հարկեր մուծելու մասին, որ հանուն ֆինանսա-տնտեսական ինչ-որ շահերի` ամեն գնով փորձում է բացել Ամուլսարը, և որ նրան ներվում է առայժմ հինգ գերիներին փոխաբերական առումով դավաճանելը:

Փաշինյանն իր ճաշակում, վարքագծում, որակներում մեղավոր չէ: Մարդն այդպիսին է և պետք է հասկանալ ու ընդունել, որ տեսակ կա, որ չի առաջադիմում, հարստության և ահռելի իշխանությանը զուգահեռ` այնուամենայնիվ չի հղկվում, չի քաղաքակրթվում, չի առաջադիմում:

Մեղավոր են և արդեն անգամ հանցավոր են նրանք, որ այդպիսի մարդուն հանդուրժում են երկրի ղեկավարի պաշտոնում, վստահում են իրենց և մեր կյանքերի ընթացքն ու ճակատագիրը, արդարացնում, պաշտպանում ու հաճախ պաշտում:

Եվ քանի կան այդպիսի մարդիկ մեզանում` Հայաստանի ղեկավարն իր ճաշակով, իր մակարդակով և իր աշխարհայացքով սեփական կերպարին համաձայն և սեփական կերպարին զուգահեռ` երկիրը տանելու է դեպի սեփական մակարդակ և սեփական աշխարհ` դեպի խոր անդունդ»:

Նա գրառման հետ նաև լուսանկար է հրապարակել: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր