Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք       Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում    

21 սեպ 2020 14:03

200 միլիոն մա՞հ COVID-19-ի հետևանքով

ԱՄՆ նախագահի թեկնածու, նախկին փոխնախագահ Ջո Բայդենն իր նախընտրական ելույթի ընթացքում անդրադարձել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահերին, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։


Ընտրողներին ուղղված իր ուղերձի ժամանակ քաղաքական գործիչը նշել է, որ իր ելույթի ընթացքում կորոնավիրուսային վարակից երկրում մահացությունների թիվը կաճի մինչև 200 միլիոն:


«Հավանաբար, մոտ 200 միլիոն մարդ կմահանա, մինչ ես կավարտեմ այս ելույթը»,- ասել է Բայդենը:


Ենթադրվում է, որ պետության ղեկավարի թեկնածուն նկատի է ունեցել 200 հազար թիվը, և միլիոն բառն ուղղակի շփոթի արդյունք է։


Միացյալ Նահանգները աշխարհում շարունակում է մնալ առաջին տեղում՝ կորոնավիրուսով վարակվածների ու հիվանդությունից մահացածների թվով: Վերականգնվածների թվով երկիրը զբաղեցնում է երրորդ տեղը. 2.5 միլիոն հիվանդ հաղթահարել է կորոնավիրուսային հիվանդությունը։


Համաճարակի սկզբից ի վեր աշխարհում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության ավելի քան 29 միլիոն դեպք, վերականգնվել է գրեթե 20 միլիոն մարդ, իսկ ավելի քան 900 հազար հիվանդ մահացել է:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր