Տեսանյութ.Փոփոխության շրջագայությունը Ուժեղ Նուբարաշենում և Ուժեղ Էրեբունիում          Դու ինչի ես կենդանի, թալանչի անասուններ, ռադդ քաշի, այ համբալ, արմատախիլ եմ անելու բոլորիդ. Փաշինյանը՝ արցախցուն       Մակրոնի և Զելենսկու այցը Երևան առանց հետևանքների չմնաց, «Եվրոպական արժեքները» ակնհայտ են․ Զախարովան՝ Փաշինյանի քաղաքացուն սպառնալու մասին    

17 հոկ 2020 15:27

Առանց Ռուսաստանի հնարավոր չէ լուծել հակամարտությունները, այդ թվում՝ ԼՂ-ում. Գերմանիայի ԱԳ նախարար

Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը Redaktionsnetzwerk Deutschland (RND) խմբագրական միությանը հետ զրույցում նշել է, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հետ կապված միջադեպից հետո Գերմանիան չի պատրաստվում հրաժարվել Ռուսաստանի հետ երկխոսությունից, քանի որ Մոսկվան անհրաժեշտ է տարածաշրջանային հակամարտությունների լուծման համար:


Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:


«Մենք Ռուսաստանի հետ նույն սեղանի շուրջ ենք նստում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Լիբիայի և Ուկրաինայի հարցի շուրջ բեռլինյան գործընթացում: Բոլոր համաժողովներում խոսվում է պատերազմները դադարեցնելու լուծում գտնելու մասին»,-նշել է նախարարը և հավելել, որ առանց Ռուսաստանի հնարավոր չէ լուծել հակամարտությունները ոչ միայն Լիբիայում, Սիրիայում, Ուկրաինայում, այլև Լեռնային Ղարաբաղում, Բելառուսում և Վենեսուելայում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր