Կառավարությունը, հետաձգելով մետրոյի «Աջափնյակ» կայարանի ֆինանսավորումը, 2 միլիարդ դրամ է տվել, որ 45 տրոլեյբուս և104 վերելակ գնվի          Սեպտեմբերի 18-ին ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար       Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացվել են վճռաբեկ բողոքներ    

28 հոկ 2020 15:15

Պակիստանից հետո Ղազախստան, ՈՒզբեկստան.Թուրքիան ակտիվացել է.ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին համաձայնագիր են ստորագրել

Թուրքիան Միջին Ասիայի երկրներին ռազմական համագործակցություն է պարտադրում։ Այս մասին գրում է «Военное обозрение»-ն՝ ներկայացնելով Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի՝ միջինասիական մի շարք երկրներ այցերի մասին, որոնց նպատակը ռազմական ոլորտում համագործակցության ամրապնդումն ու ընդլայնումն է։
Նշվում է, որ թուրք նախարարը Պակիստանից հետո Ղազախստան է գնացել, որտեղ իր պաշտոնակից Նուրլան Երմեկբաևի հետ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության հետագա ընդլայնման մասին։
Ըստ հրապարակման՝ Նուր Սուլթանում Անկարային ռազմավարական գործընկեր են կոչել։

Հուլուսի Աքարն այցելել է նաև Ուզբեկստան, որտեղ հանդիպել է երկրի նախագահ Շավքաթ Միրզոևի և պաշտպանության նախարար Բոհադիր Կուրբանովի հետ։ Հանդիպումների արդյունքներով Թուրքիայի և Ուզբեկստանի պաշտպանության նախարարները երկու երկրների միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին համաձայնագիր են ստորագրել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր