Ամերիկացիներն ուզում են գերիշխել…միաբևեռ աշխարհ են ուզում, գլուխ բարձրացնողներին ռմբակոծում են… «աշխարհը բաժանելու են»

«Ամերիկացիներն ուզում են գերիշխել… միաբևեռ աշխարհ են ուզում, իսկ գլուխ բարձրացնողներին ռմբակոծում են… Պատճառն աշխարհում նոր հարաբերությունների ի հայտ գալն է, բազմաբևեռությունը։ Այսօր պայքար է գնում ոչ միայն մեր հետխորհրդային տարածքի, դրա եվրոպական մասի համար, այսօր պայքար է ծավալվել Կենտրոնական Ասիայի համար, որտեղ գտնվում են մեր (նախկին խորհրդային) հանրապետությունները», — ասել է Լուկաշենկոն շաբաթ Բելառուսի Անկախության տոնի առթիվ հանդիսավոր հանդիպման ժամանակ:
Նա ընդգծել է, որ այս տարվա սկզբին Ղազախստանում զանգվածային բողոքի ցույցերից հետո զգուշացրել է Ուզբեկստանում իրավիճակի ապակայունացման վտանգի մասին։
«Տեսեք՝ Ղարակալպակստանի (ինքնավար) Հանրապետությունը… իբր ինչ-որ բան չի արտացոլվել սահմանադրության մեջ, իսկ հիմա այն ոտքի է ելել, ոչ, Ուզբեկստանը սկսել են ճոճել: Եվ այսօր արդեն հայտարարում են, որ օտարների մատը դրան խառն է: Նրանք չեն հեռանա նաև Ղազախստանից։ Իրավիճակն այնտեղ բարդ է»,- ասել է Լուկաշենկոն։
«Կենտրոնական Ասիան, ինչպես և մենք, հայտնվել է երկու կրակի արանքում՝ մի կողմից եվրոպացիները և ամերիկացիներն են, մյուս կողմից՝ Չինաստանի, որը մեծապես օգնում է Կենտրոնական Ասիայի գոյատևմանը։ Այս մենամարտը շուտով կլինի Կենտրոնական Ասիայում, դրա ախտանիշներն արդեն ի հայտ են եկել»,- հայտարարել է Բելառուսի նախագահը։ Նա ընդգծել է, որ «աշխարհը բաժանելու են»։
Հիշեցնենք, որ Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը Ղարակալպակստանի ինքնավարությունում, որտեղ տեղի են ունեցել անկարգություններ, հայտարարել է պարետային ժամ, որը գործելու է մինչև օգոստոսի 2-ը հայտարարված արտակարգ դրության շրջանակում։
Ուրբաթ մարդկանց խումբը փորձել էր գրավել ինքնավարության մայրաքաղաք Նուկուսում պետական մարմինները. նրանց դժգոհությունն առաջարկել էր նախագահ Միրզիյոևի սահմանադրական բարեփոխումների առաջարկը, որը վերաբերելու էր նաև ինքնավարությանը:
Իրավապահները վճռականորեն ճնշել են անօրինական գործողությունները: Հաջորդ օրը Շավքաթ Միրզիյոևը հայտարարել է, որ որոշել է չփոփոխել սահմանադրությունը Ղարակալպակստանի կարգավիճակի վերաբերյալ։
Մոտ երկու միլիոն բնակչություն ունեցող Ղարակալպակստանի Ինքնավար Հանրապետությունը գտնվում է Ուզբեկստանի հյուսիս-արևմուտքում և համարվում է երկրի ամենամեծ շրջանը՝ զբաղեցնելով նրա տարածքի մոտ 40 տոկոսը։ 1990-ականներին ստորագրվել է համաձայնագիր, որով այն ինքնիշխան հանրապետության կարգավիճակով մուտք է գործել Ուզբեկստանի կազմ՝ հետագայում հանրաքվեի հիման վրա դուրս գալու իրավունքով: