Չեմբեռլենը պատմության մեջ մնացել է որպես հանձնող, զիջող,.Իրականում ի՞նչ է արել նա. զոհաբերել է իր կյանքն ու ապագան, բայց Բրիտանիան փրկել է պարտությունից          Բաքուն ևս մեկ «հաղթանակ» է ուզում.Ադրբեջանի Նավթադոլարները սպառվում են,Էրդողանին պետք էվճարի պատերազմի ժամանակ աջակցության համար       Անբուժելի քաղցկեղի դեմ պայքարի միջոց է առաջարկվել,ովքեր ունեն կրծքագեղձի եռակի բացասական քաղցկեղի ամենավատ ձևը    

05 նոյ 2020 14:35

Սպասվում է անձրև և մառախուղ

Հանրապետության տարածքում նոյեմբերի 5-ի երեկոյան ժամերին, 6-ին, 7-ի գիշերը շրջանների զգալի մասում, 7-ի ցերեկը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և մառախուղ։
ԱԻ նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, նոյեմբերի 8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-8մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-6-ին՝ ցերեկը աստիճանանաբար կնվազի 4-5, 8-9-ի գիշերը 6-8 աստիճանով։

Արցախի հովիտներում առաջիկա գիշերը գրանցվի +2-+6 աստիճան տաքություն, ցերեկը՝ +13-+16, նախալեռնային հատվածներում՝ +2-+6, ցերեկը՝ +11-+14։ Առաջիկա մի քանի գիշերները ջերմաստիճանը կհասնի զրոյի։

Երևան քաղաքում նոյեմբերի 5-ի երեկոյան ժամերին, 6-ին, 7-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Նոյեմբերի 7-ի ցերեկը, 8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը սպասվում է +9-+11, նոյեմբերի 6-ի ցերեկը՝ +13-+15 աստիճան տաքություն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր