Ճապոնիայում 16 րոպեի ընթացքում տեղի է ունեցել չորս երկրաշարժ          Տեսանյութ․Սուրբ Ծնունդը հոգեպես վերափոխվելու, մեր ուխտն առ Աստված նորոգելու գեղեցիկ առիթ է․ Ճրագալույցի Պատարագ՝ Մայր Տաճարում       Վեհափառ Հայրապետը կորոշի՝ ինչպես վարվել 10 եպիսկոպոսների հետ    

30 նոյ 2020 17:00

Տեսանյութ.Կա մեկ մեղավոր՝ Նիկոլ Վովայի Փաշինյանը, թող ձայնագրությունները հրապարակեն.Հենց հիմա մեր զինվորները զորանոցներ չունեն

Զինվորների ծնողները անորոշությունից ուղղակի գժվում են, չգիտեն ինչ անեն, հետեւաբար պետք է ավելի պրակտիվ լինել այս հարցում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 30-ին,  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:


«Մենք չգիտենք՝ Ադրբեջանն ի՞նչ է ասում. Ասում է՝ գերիներին չենք տալիս, ասում է՝ 10 օրից կտանք, ասում է՝ քանի գերի կա: Մենք չգիտենք, թե քանի գերի են իրենք հաստատել, ընդունել: Մենք գիտենք, որ շատ են»,-ասաց նա:


Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին գրռումներին, Մարուքյանը նշեց, որ չի ընթերցել, արձգանքներն է տեսել. «Ես կարծում եմ, որ դրա փոխարեն, հենց հիմա մեր զինվորները զորանոցներ չունեն, գիտեք՝ ինչ պայմաններում են քնում, արթնանում: Արագ պետք է դաշտային վրանային զորանոցներ հիմնել: Դա թանկ հաճույք չի, ՊՆ-ն կարող է պետական գնումներով դա շատ արգ կազմակերպել եւ շատ լավ պայմաններ ապահովել: Դա զորանոցային պայմաններից ցածր է, բայց այս վիճակից լավ է: Ես երեկ կոչ եմ արել՝ հոդվածներ գրելու, արդարանալու փոխարեն գործ արեք, մի բան արեք: Վրանային ճամբարները, որ տեսնում եք, դա մի քանի ժամվա մեջ կազմակերպվող բաներ են: Ի՞նչ դժվար է այս խնդիրը կարգավորելը: Դա էլ ընդդիմությունը անի՞:


Պարզ է, որ իշխանությունն ասում ՝, որ պատերազմը պարտվելու մեջ ընդդիմությունն է մեղավոր, նախկին նախագահներն են մեղավոր, սաղ մեղավոր են, բացի ինքը: Բա որ ասում եք՝ գերագույն գլխավոր հրամանատար, բա էդ ո՞վ էր»:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր