Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

19 հուն 2021 13:55

Շատերն են ուրախանում, որ ապաշրջափակում է լինելու...թուրք-ադրբեջանական տանդեմն ընդլայնելու է և տնտեսական,և ժողովրդագրական հարձակումը մեզ վրա

Շատ-շատ մեր հայրենակիցներ ուրախանում են, որ ապաշրջափակում է լինելու. իհարկե, եթե խաղաղության պայմանագիրը կնքված լինի, եթե հարթված լինեն մեր հարաբերությունները, ապա ապաշրջւափակումը  տարածաշրջանում շատ լավ է, բայց այս իրականության մեջ ռազմական հաղթանակից հետո հակառակորդը, թուրք-ադրբեջանական տանդեմն ընդլայնելու է նաեւ իրենց եւ տնտեսական, եւ ժողովրդավարական հարձակումը, ազդեցությունը մեր վրա: Այս մասին, այսօր՝ հունվարի 19-ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Դրա շարունակությունն է նաեւ, կարծեմ Կարսի տարածքում թուրք-ադրբեջանական զորավարժությունները, որը հոգեբանական ազդեցություն է եւ մեզ վրա, եւ տարածաշրջանի այլ երկրների վրա: Հիշենք, որ այս տարածաշրջանը մոտ է նաեւ Վրաստանին: Նաեւ տաք պահելն է այդ ամենը, որ տեսեք, մենք ուժեղ ենք նաեւ Ռուսաստանի համար: Այնպես որ, ձախողումների, հետնահանջի այս շարունակականությունը մեզ մոտ անընդհատ լինելու է»,-ընդգծեց նա:
Հարցին, թե Օհանյանի կարծիքով, ինչո՞ւ Մոսկվայում Նիկոլ Փաշինյանը չկարողացավ լուծել հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցը, նա պատասխանեց.«Գիտե՞ք այդ հարցի պատասխանը պետք է տան հենց իշխանությունները։ Ողջ պատերազմի ընթացքում «Հաղթելու ենք» կարգախոսի ներքո վարած քաղաքականության արդյունքւոմ մենք պարտություն կրեցինք, այսօր էլ նրանք «Լռում ենք» կարգախոսի ներքո։ Իշխանությունը այդ հարցերի պատասխանները պետք է տա ժողովրդին»:

Ռազմական գործիչն ընդգծեց՝  ամենակարևոր խնդիրները   մոսկովյան այցի ընթացքում եղել է ռազմագերիների վերադարձը, ինքն էլ այդ հարցի մասին  ֆեյսբուքյան գրառմամբ  նաև մի քանի հարց էր ուղղել նաև դատախազությանը։

«Այս հարցում Ադրբեջանը, պետք է պնդեմ, նաև ռուս-թուրքական տանդեմն իրենց ազդեցությունն են շարունակում գործել Հայաստանի իշխանությունների վրա։ Մենք դրա համար ասում ենք Հայաստանի իշխանությունները պետք է փոխվեն։ Ես ուրախությամբ չէ, որ ասում եմ, մենք պարտվել ենք, որ այս իշխանությունները պետք է փոխվեն։ Պարզապես մեզ նոր, ավելի համարձակ, ավելի լավ բանակցող իշխանություններ են պետք, որպեսզի կարողանանք այս իրավիճակից դուրս գալ, մեր արժանապատվությունը վերականգնել։ Հակառակ դեպքում հունվարի 11-ի շարունակություն է լինելու։  Ճանապարհների շրջափակման դեպքում այս իրականության մեջ՝ ռազմական հաղթանակի պարագայում թուրք-ադրբեջանական տանդեմն ընդլայնելու է և տնտեսական, թե ժողովրդագրական հարձակումը մեր վրա»,-ասաց Օհանյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր