Տեսանյութ.Նարեկ Կարապետյանին «Նարեկ» են նվիրել որպես օրհնություն          Շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում, բախվել է 4 մեքենա       Ալիևը փող է սկսում ծախսել Փաշինյանի ընտրարշավի ու նրա ընդդիմադիրներին «սևացնելու» համար    

25 հուն 2021 13:51

Ադրբեջանը տարերքի մեջ է`Իրանի հետ սահմանին երկաթուղու կառուցում կսկսի,առաջին 25 կմ-ն արդեն կառուցվել է

Իրանի Արդեբիլ հյուսիսարևմտյան նահանգի Փարսաբադ շրջանում շուտով կսկսվի երկաթուղային տերմինալի շինարարությունը: Այս մասին ասել է Արդեբիլի նահանգապետ Աքբար Բեհնամջուն, փոխանցում է Trend-ը։

Նա նշել է, որ այդ նախագծի կապակցությամբ  տնտեսական, առևտրային և հումանիտար ոլորտներում ադրբեջանա-իրանական համագործակցության հանձնաժողովի 14-րդ նիստում պայմանագիր է ստորագրվել:

Բեհնամջուի խոսքով՝ երկաթուղու առաջին 25 կմ-ն արդեն կառուցվել է։

Նահանգապետը նշել է, որ երկաթուղին կնպաստի Ադրբեջան, Ռուսաստան և Կենտրոնական Ասիայի երկրներ Արդեբիլ նահանգից գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ծավալների ավելացմանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր