Միայնակ հանգստանալու չմեկնել Հայաստան․Ռուս աղջկա խորհուրդը՝ օտար կանանց նկատմամբ տեղի տղամարդիկ մեծ ուշադրություն ունեն

Նա նաև զբոսաշրջիկներին խորհուրդ է տվել նման դեպքերում պատասխանել, որ ամուսնացած է, և երեխաներն ու ամուսինը հյուրանոցում իրեն են սպասում, հակառակ դեպքում հայերը, իբր, կշարունակեն սիրահետել:Ռուս կինը նաև նախազգուշացրել է ճանապարհորդներին՝ հրաժարվել անվճար ալկոհոլ օգտագործելուց: Չնայած բլոգերը նշել է, որ տեղական գինիները հրաշալի են, բայց աղջիկներին խորհուրդ չի տալիս հարբել: Ամփոփելով՝ հեղինակը հիշեցրել է զբոսաշրջիկներին, որ շատ հեշտ է Հայաստանում ավելորդ կիլոգրամներ հավաքել տեղական համեղ ու ճարպոտ սննդի պատճառով: Աղջիկը հիշել է, թե որքան դժվար է եղել իր համար հրաժարվել ազգային համեղ ուտեստներից: «Գիրանալը սկսվում է նախաճաշից. դդմի քաղցր շիլա, ապա ձվածեղ տնական պանրով, պանրով նրբաբլիթ ընկույզով, լոլիկով հայկական ձվածեղ, նազուկ, որը շաքարի մեջ խառնված ընկույզով լցոնված բլիթ է և այլն», - ասել է ռուս աղջիկը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում