Փաշինյանը հաստատեց, որ Հայաստան է բերելու 300.000 ադրբեջանցի          Զախարովան հայտարարել է, որ ՌԴ-ն որոշել է ընթացիկ տարում ամբողջությամբ դադարեցնել Հայաստանից ծիրանի ներմուծումը, ՍԱՏՄ-ն հերքում է       Տեսանյութ. Սա ընտրություն է Վարչաբենդի և Կոմիտասի, ազատության և ստրկության, եկեղեցի սարքողի և քանդողի միջև    

10 մար 2021 15:38

Անկարան կորցրել է տարածաշրջանային բոլոր գործընկերներին,ձգտում է ստեղծել թուրքական սահմանադրություն, որը հիմնված կլինի չինական մոդելի վրա

Թուրքիայի «Ապագա» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն մարտի 9-ին Sabah հեռուստաընկերությանը տված հարցազրույցում քննադատել է երկրի արտաքին քաղաքականությունը:


Անդրադառնալով Արևելյան Միջերկրական ծովում Թուրքիայի ներկայությանը՝ Դավութօղլուն ենթադրել է, որ Անկարան հեռացել է ԵՄ-ից, և որ Թուրքիայի կառավարությունը վարում է կողմնակալ արտաքին քաղաքականություն, ուստի, նրա խոսքով, Անկարան կորցրել է տարածաշրջանային բոլոր գործընկերներին:


Դավութօղլուն նշել է, որ Թուրքիան մեկուսացած է տարածաշրջանում իր քաղաքական ուղեգծի պատճառով:


«Թուրքիային չի հաջողվել հետևողական քաղաքականություն վարել, և ես դա դատապարտում եմ: Եթե Թուրքիան շարունակեր վարել արտաքին քաղաքականությունը դեպի Եվրամիություն, որը ես փոխանցեցի իմ իրավահաջորդին հեռանալուցս հետո, հույն-թուրքական ճգնաժամը չէր բռնկվի»,– նշել է նա։


Ըստ Դավութօղլուի՝ 2017-ի ընտրություններից և սահմանադրական հանրաքվեից հետո Թուրքիայի հեռավորությունը Եվրամիությունից մեծացել է:


Ինչ վերաբերում է ներքին քաղաքականությանը, Դավութօղլուն կարծիք է հայտնել, որ կառավարությունն այժմ «ձգտում է ստեղծել թուրքական սահմանադրություն, որը հիմնված կլինի չինական մոդելի վրա»:


«Որպես վարչապետ՝ իմ պաշտոնավարման ընթացքում Թուրքիան լավ հարաբերություններ է ունեցել Չինաստանի հետ: Բայց մենք երբեք չենք ասել, որ հետևելու ենք չինական մոդելին: Մենք պաշտպանում էինք եվրոպական մոդելը՝ որպես ժողովրդավարական նպատակ: Թուրքիան այժմ կայունորեն հեռանում է ժողովրդավարության և կառավարման եվրոպական  մոդելից»,– եզրափակել է Դավութօղլուն։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր