Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

12 մար 2021 11:15

«HALO Trust » ընկերությունը հերքում է՝ թուրքական հատուկ ծառայություններին Արցախում առկա ականապատված տարածքների քարտեզ չեն փոխանցել

« HALO Trust » ընկերությունը հերքում է՝ ղարաբաղյան պատերազմի ընթացքում թուրքական հատուկ ծառայություններին Արցախում առկա ականապատված տարածքների քարտեզ չեն փոխանցել։ Ընկերությունը տարածել է հայտարարություն։


««HALO Trust »-ը տեղյակ է այն պնդման մասին, որ այն 2020 թվականի ղարաբաղյան պատերազմի ընթացքում կամ դրանից առաջ թուրքական ուժերին ականադաշտերի քարտեզներ է փոխանցել։ Ավելի քան 20 տարիների ընթացքում « HALO Trust »-ը աշխատել է Ղարաբաղում՝ տեղական բնակչության կյանքն անվտանգ դարձնելու համար։ «« HALO Trust »-ը կարողանում է աշխատել հակամարտության գոտիներում ամբողջ աշխարհում միայն այն պատճառով, որ այն ոչ քաղաքական և չեզոք կազմակերպություն է։ Այս պնդումը բացարձակ սուտ է», - նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։


Հիշեցնենք, որ Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը հայտնել էր, թե բրիտանական ընկերությունը թուրքական հատուկ ծառայություններին է փոխանցել Արցախում առկա ականապատված տարածքների քարտեզը, որն էլ հնարավորություն է տվել 44-օրյա պատերազմի ժամանակ բարեհաջող հաղթահարել Արցախի ՊԲ-ի պաշտպանական ականապատված տարածքները, հավելելով, որ դիմել է իրավապահ մարմիններին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր