Աբսուրդի ժանրից են այն կանխատեսումները, թե իբր պատերազմի վտանգ կա . «Իրավունք»

-Աբսուրդի ժանրից են այն կանխատեսումները, թե իբր պատերազմի վտանգ կա: Այսօր ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը չեն գնա նման արկածախնդրության: Բայց ոչ թե այն պատճառով, որ չեն կարող կամ չեն ուզում:
-Այսի՞նքն:
-Էրդողանն էլ, Ալիևն էլ շատ լավ գիտեն, որ Հայաստանի դեմ որևէ, առավել ևս՝ ռազմական քայլը Ռուսաստանն անպատասխան չի թողնի:
-Այսինքն՝ Սյունիքի, Զանգեզուրի մասով մտահոգություններ չունե՞ք:
-Մտահոգություններ ունեմ, բայց ռազմական գործողություններ նաև հենց այդ հատվածում ես գոնե մոտ ապագայում բացառում եմ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում