Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

14 մայիս 2021 11:33

Ադրբեջանցիները դեռ ՀՀ տարածքում են. Հայկական կողմը բանակցությունների ժամանակ կոշտ պահանջ է ներկայացրել. ՊՆ

Այս պահի դրությամբ ադրբեջանական զինված ուժերը շարունակում են մնալ ՀՀ սուվերեն տարածքում՝ Սյունիքի, Վարդենիսի, Սիսիանի ուղղություններում։


ՀՀ Պաշտպանության նախարարությունից  տեղեկացրեցին, որ երեկ ուշ երեկոյան տեղի ունեցած բանակցությունների ժամանակ հայկական կողմը Ադրբեջանից պահանջել է դուրս բերել զորքերը հայկակական տարածքից, պնդելով, որ անգամ մեկ մետր չեն զիջելու, պետք է վերադառնան ելման դիրքեր։


Նախարարությունից հայտնեցին նաև, որ հայկական կողմը կոշտ ձևով է պահանջ է ներկայացրել ադրբեջանական կողմից բանակցություններին մասնակցող զինվորականներին։


«Այս պահին այնտեղ են, բայց իրենց շատ կոշտ հայտնվել է հայկական կողմի դիրքորոշումը՝ տարածքները մերն են ու դա չի քննարկվում և որ հայկական կողմը որևէ մետր տարածք չի թողնելու իրենց և իրենք պարտավոր են հետ վերադառնալ իրենց ելման դիրքեր»,- հայտնեցին նախարարությունից։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր