Թուրքական կազմակերպության նախաձեռնությունն Արցախի օկուպացված տարածքներում          «Կառավարություն կոչվածը պետք է անհապաղ պարզաբանում տա Բաթումիում Փաշինյանի անհետացման վերաբերյալ»       Երևանում անհայտ մակնիշի և համարանիշի մեքենայով վրաերթի են ենթարկել ոստիկանության գնդապետի    

31 հուլ 2021 11:46

Տե­սա­նե­լի չէ փոխ­զիջ­ման գնա­լու և երկ­խո­սու­թյան վե­րա­դառ­նա­լու Բաք­վի պատ­րաս­տա­կա­մու­թյու­նը. որ­քա­նո՞վ է հա­վա­նա­կան լայ­նա­մասշ­տաբ պա­տե­րազ­մը

dw.com-ը «Հրաձգություն Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. պատերազմը վերադառնո՞ւմ է» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել հերթական փոխհրաձգությունը, կան զոհեր: Բաքուն և Երևանը միմյանց են մեղադրել սադրանքների և ապատեղեկատվության մեջ: Որքանո՞վ է հավանական այդ երկրների միջև զինված հակամարտության նոր բռնկումը և ինչպե՞ս կանխել դա: dw. com-ը այդ հարցերով հարցազրույց է վարել Միջազգային ճգնաժամային խմբի Հարավային Կովկասի գծով փորձագետ Օլեսյա Վարդանյանի հետ, որը մշակում է մոլորակի հակամարտությունների խաղաղ կարգավորման ռազմավարություններ: Հարցազրույցում փորձագետը նշել է հայ-ադրբեջանական հակամարտության նոր սրացման հնարավոր պատճառների մասին և գնահատել է տարածաշրջանում բախումների՝ նոր լայնամասշտաբ պատերազմի վերածվելու հեռանկարները:


dw.com.- Օլեսյա Կոնստանտինովնա, վերջին մի քանի օրվա ընթացքում մեկ անգամ չէ, որ կրակոցներ են եղել Ադրբեջանի և Հայաստանի սահմանին: Որքանո՞վ է հավանական տարածաշրջանում ակտիվ ռազմական գործողությունների վերսկսումը:


Օլեսյա Վարդանյան.- Հայաստանի և Ադրբեջանի սահմանին նման անկայունություն նկատվում է այս գարնանից: Ձյունը հալվելուց հետո ադրբեջանական զորքերը սկսել են նոր ռազմական դիրքեր հաստատել նախորդ տարվա պատերազմի արդյունքում ձևավորված առաջնագծի երկայնքով: Դրա համար սկզբում այնտեղ տեղի են ունեցել բավականին անմեղ բախումներ. հայերն ու ադրբեջանցիները միմյանց հետ ձեռնամարտել են կամ բանավոր վիրավորել միմյանց, իսկ հետո այս ամենը սկսել է վերաճել ավելի լուրջ բախումների: Այն, ինչ տեղի է ունեցել վերջերս, ամենաարյունալի բախումն է անցյալ տարվա պատերազմի ավարտից հետո:


dw.com.- Հիմա ինչի՞ հետ եք կապում սրումը սահմանին:


Օլեսյա Վարդանյան.- Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև քաղաքական երկխոսություն բացարձակապես չկա: Ձևաչափը, որն ուժի մեջ էր վերջին 25 տարվա ընթացքում, դադարել է գործել, և ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ երեք համանախագահներով (Ռուսաստան, Ֆրանսիա և ԱՄՆ), չի կարողացել կատարել իր միջնորդական գործառույթը: Այսօր Բաքուն կտրականապես հրաժարվում է գործընթացը շարունակել այդ ձևաչափով, իսկ այլ ձևաչափ դեռ չկա: Այս ամենը վերածվում է լարվածության նոր առաջնագծի երկայնքով այն վայրերում, որտեղ միջազգային ներկայություն չկա: Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներն են, բայց հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով դեռ ոչ ոք չկա:


dw.com.- Այսինքն, սրացումներին վերջ տալու համար միջազգային խաղաղապահներ են պե՞տք:


Օլեսյա Վարդանյան.- Ես ոչ թե դրա մասին եմ խոսում, այլ պատերազմից հետո մնացած խնդիրների լուծումների որոնման համար ամենաբարձր մակարդակով քաղաքական գործընթացի անհրաժեշտության մասին: Ամեն անգամ, երբ ռազմական բախումներ են տեղի ունենում, անհրաժեշտ է գտնել կողմերի միջև հաղորդակցության կայուն ձևաչափեր: Միայն դրանից հետո կարելի է խուսափել լարվածության հետագա աճից և արդյունավետ բանակցություններ վարել: Այսօր Հայաստանը և Ադրբեջանը նման ձևաչափեր չունեն, և դա շատ վատ է ազդում ամբողջ տարածաշրջանի կայունության վրա:


dw.com.- Ռուսաստանը հնարավորություն ունի՞ օգնելու այս հակամարտության կարգավորմանը:


Օլեսյա Վարդանյան.- Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունում Ռուսաստանը բազմակողմանի դեր է խաղում: Նախ՝ նա հանդիսանում է միջազգային առաջատար միջնորդներից մեկը Հայաստանի և Ադրբեջանի միջև: Ռուսաստանի Դաշնության մասնակցությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել անցած աշնանը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած արյունալի վեցշաբաթյա պատերազմում զինադադարի մասին: Դրանից հետո սահմանի երկայնքով իրավիճակը կարգավորելու համար Մոսկվան մի շարք առաջարկություններ է արել: Այդ կապակցությամբ հնչած գաղափարներից մեկը վերաբերում է սահմանի երկայնքով մի տեսակ չեզոք գոտու ստեղծմանը: Այդ գաղափարը, սակայն, հնարավոր չի եղել իրականացնել, քանի որ Ադրբեջանը կտրականապես հրաժարվում է իր զորքերը հետ քաշելուց: Այսպիսով, ինչպես տեսնում ենք, լարվածության աճը կասեցնելու Ռուսաստանի ջանքերը բավարար չեն եղել:


dw.com.- Բաքվի անզիջում դիրքորոշումը կարո՞ղ է բացատրվել նրանով, որ Ադրբեջանը իր թիկունքում զգում է Թուրքիայի աջակցությունը:


Օլեսյա Վարդանյան.- Ինձ համար դժվար է դատել, թե ինչով է առաջնորդվում Ադրբեջանի կառավարությունը յուրաքանչ յուր կոնկրետ դեպքում: Ցավոք, անցած տարվա աշնանից ի վեր մեզ չի հաջողվել փոխըմբռնման հասնել, թե ուր պետք է շարժվենք հաջորդիվ: Մինչ այժմ Ադրբեջանի ղեկավարության ամբողջ տրամաբանությունը հիմնված է հետևյալ սկզբունքի վրա. «Մենք հաղթեցինք, ինչը նշանակում է, որ մենք ճիշտ ենք»: Տեսանելի չէ փոխզիջման գնալու և երկխոսության վերադառնալու Բաքվի պատրաստակամությունը:


dw.com.- Լեռնային Ղարաբաղում ակտիվ ռազմական գործողությունների ժամանակ որոշ դիտորդներ նախատել են Մոսկվային՝ պասիվ լինելու, իսկ Երևանին՝ լուրջ աջակցություն չցուցաբերելու ցանկության համար: Ի՞նչ եք կարծում, արդարացի՞ են այս նախատինքները:


Օլեսյա Վարդանյան.- Թե՛ Հայաստանի ղեկավարությունը, թե՛ ընդդիմության ներկայացուցիչները հայտարարում են, որ Մոսկվան կատարել է Հայաստանի առջև ստանձնած բոլոր պարտավորությունները: Նրանք հավանաբար այդ հարցում ճիշտ են, քանի որ Ռուսաստանի պարտավորությունները չեն տարածվում Լեռնային Ղարաբաղում պատերազմի դեպքում Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու վրա: Միևնույն ժամանակ, ներկայիս իրավիճակն այլ է: Սրացումը տեղի է ունենում ոչ թե ղարաբաղյան հակամարտության գոտում, այլ Հայաստանի պետական սահմանին: Դա նշանակում է, որ և՛ Ռուսաստանը, և՛ ՀԱՊԿ -ը կոնկրետ պարտավորություններ ունեն Հայաստանի նկատմամբ, որի տարածքում բախումներ են տեղի ունենում գարնան սկզբից ի վեր:


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր