Սադրանք Ռուսաստանի դեմ.Չի բացառվում, որ ՌԴ-ում և ռուսական ԶԼՄ-ներում առաջիկայում լուրջ արշավ սկսվի          Որքան հասկացանք՝ այսպես թե այնպես, պատերազմ է գալիս… Պետք է պատրաստվել. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Փաշինյանի ասուլիսի մասին       Սինանեանը և Աննա Յակոբեանը մերժուեցին Նիսում    

28 սեպ 2021 12:48

Արդեն 2 հոգի մահացել է անմիջապես պատվաստումից հետո,հայտնի է, որ բնական իմունիտետն ավելի ուժեղ է, քան արհեստականը, ինչո՞ւ հաշվի չեն առնում

«Ցանկացած բժշկական համալսարանի ուսանողին հայտնի է, որ բնական իմունիտետն ավելի ուժեղ է, քան արհեստական, որը ձեռք է բերվում պատվաստման հետևանքով։ Ինչո՞ւ բնական իմունիտետը հաշվի չի առնվում, ինչո՞ւ մարդկանց, որոնք ունեն բարձր հակամարմիններ, ստիպում են պատվաստվել»,- լրագրողների հետ զրույցում այս հարցադրումները հնչեցրեց առողջապահության դիմաց բողոք ակցիա անող բժիշկ, մանկական ատամնաբույժ Նաիրա Ջալադյանը։

Նա նշեց, որ ցանկացած պատվաստանյութ անցնում է փորձարկումներ, որոնք տևում են 3-5 տարի, այնուհետև նոր թույլատրվում է պատվաստանյութը կիրառել մարդկանց շրջանում։

«Ինձ զարմացում է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը, որոնք մեկ տարի էլ ստուգումներ չեն անցել, կիրառվում են մարդկանց շրջանում»,- ասաց Ն. Ջալադյանը։

Նրա խոսքով, կան հավաստի հետազոտություններ արված իսպանացի մի խումբ մասնագետների կողմից, որոնց համաձայն, «Աստրազենակա», Modernaև Pfizer պատվաստանյութերում կան քաղցկեղածին, գենոտոքսիկ և ցիտոտտոքսիկ նյութերի պարունակություններ, նաև վերարտադրողական համակարգի վրա ազդող նյութերի առկայություն, ինչը նշանակում է, որ երիտասարդների շրջանում կլինի չբերություն։

Ն.Ջալադյանը նաև հայտնեց, որ իր մտերիմների շրջանում արդեն երկու հոգի մահացել են անմիջապես պատվաստումից հետո։

«Մեզ ինֆորմացիա չեն տալիս պատվաստվելուց հետո մահերի, պատվաստման կողմնակի ազդեցությունների մասին։ Գիտեմ դեպքեր, որ մարդիկ պատվաստումից հետո բավականին ծանր վիճակում են հայտնվել»,- ասաց նա

Ատամնաբույժի խոսքով, հետազոտություններ կան, որոնց համաձայն պատվաստված մարդկանց շրջանում մահացության դեպքերն ավելի բարձր են՝ հիվանդանում են կորոնավիրուսով, իմունիտետի կտրուկ անկում է լինում։

«Պատվաստումը հիվանդության դեմ պայքարի ձև չէ»,- ընդգծեց Ն. Ջալադյանը։
«Ես աշխատող քաղաքացի եմ ու այնպես եմ փորձելու անել, որ ես և իմ նման քաղաքացիները չպատվաստվենք։ Փորձեր են արվում, որի վերջը անորոշ է»․ Առողջապահության նախարարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ քաղաքացին կոչ արեց մտավոր, հոգևոր դասին միանալ իրենց պայքարին, որպեսզի կորոնավիրուսի դեմ պավաստումները պարտադիր չլինեն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր