Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին          Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ       Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման    

08 նոյ 2021 16:18

Ալիևի ելույթի բառացիորեն յուրաքանչյուր պարբերությունում «թշնամի հայեր»՝ «էրմենի դուշման» արտահայտությունն էր

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի դեմ 44-օրյա ագրեսիայի ռազմական գործողությունների դադարեցման տարեդարձի կապակցությամբ հանդես է եկել հերթական միլիտարիստական ​​ելույթով։

Ելույթը, ինչպես եւ սպասվում էր, հնչեցվեց օկուպացված հայկական Շուշիում, ուր Ադրբեջանի նախագահը ժամանել է զինվորական համազգեստով` իր կնոջ՝ Մեհրիբանի ուղեկցությամբ:

Ելույթի էությունը, որն ուշադրությամբ լսում էր մի քանի տասնյակ զինծառայող, կայանում էր անձնապես իր, ադրբեջանական բանակի, նորից իր, կրկին իր եւ նորից իր գովերգման մեջ։ Ուշագրավ է Ադրբեջանի նախագահի հռետորաբանությունը, որն ընդհանրապես չի փոխվել Բաքվի կողմից հաստատված «3+3» բանաձեւի առաջարկի համատեքստում։ Ադրբեջանի ղեկավարի ելույթի բառացիորեն յուրաքանչյուր պարբերությունում «թշնամի հայեր»՝ «էրմենի դուշման» արտահայտությունն էր։

Իլհամ Ալիեւը նույնիսկ հաստատեց, որ հենց Ադրբեջանն է սանձազերծել ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ. «Երբ 2003 թվականին առաջին անգամ ընտրվեցի նախագահի պաշտոնում, ադրբեջանական ժողովրդին ուղղված իմ ուղերձում ասացի, որ մենք ամեն գնով կվերադարձնենք մեր պատմական հողերը` լինի դա խաղաղ, թե ռազմական ճանապարհով: Եվ այդպես էլ եղավ։ Տարիների խաղաղ բանակցությունները ոչ մի արդյունք չտվեցին. հակառակը, թշնամին էլ ավելի լկտիացավ։ Եթե ​​օկուպացիայի առաջին տարիներին ադրբեջանական ժողովուրդը եւ ես դեռ որոշակի հույսեր ունեինք բանակցային գործընթացի հետ կապված, ապա վերջին շրջանում այդ հույսերը լիովին վերացան»։

Այսպիսով, Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է հայատյացության եւ հայերի նկատմամբ ատելություն սերմանելու քաղաքականությունը։ Հիշեցնենք, որ, ըստ Հայաստանի օմբուդսմենի գրասենյակի հաղորդագրության, հենց Ադրբեջանի Հանրապետության նախագահի եւ բարձրաստիճան պաշտոնյաների ձեւակերպումներն են ադրբեջանցի զինվորականներն օգտագործում գերեվարված հայերի սպանությունների եւ խոշտանգումների տեսագրություններում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր