Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

18 նոյ 2021 16:28

Ես այս պահին մորգում եմ, չկա նման բան.Տարոն Սահակյանի եղբայրը հերքել է, թե եղբայրը գերի է ընկել եւ նրան խոշտանգել են

Տարոն Սահակյանը, որի դին երեկ Բաքվից տեղափոխվեց Երեւան, ավագ լեյտենանտ էր, 44-օրյա պատերազմի մասնակից էր։ Տարոն Սահակյանը ծնունդով Տավուշի մարզի Ոսկեպար գյուղից էր, ապա տեղափոխվել էր Կողբ, որոշ ժամանակ ապրել նաև Ռուսաստանի Դաշնությունում։ Մի քանի ամիս առաջ ծառայության էր ընդունվել Ջերմուկի գնդում։ Հայրը նույնպես զինվորական է, ապրում է Երևանում, մայրն ապրում է Ջերմուկում՝ որդու ընտանիքի հետ։

Կողբի բնակիչ Արսեն Աղաբաբյանն էլ «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմել է, որ Տարոնին մեկ տարի առաջ էր տեսել ու վերջերս տեղեկացել, որ Տարոնը կրկին Հայաստանում է, ծառայում հայրենիքին։ Տարոնի աճյունը Բաքվից վերադարձնելու մասին լուրը եկավ ապացուցելու տեղեկությունները, որ Տարոնը մինչև վերջ կռվել է, ապա գերեվարվել։ Դեպքի մասին ոչ հստակ, բայց տվյալներ ունեն, որ հայկական կողմը ադրբեջանական սադրանքի ժամանակ թշնամու զինծառայողներ է գերեվարել, ապա հրաման են ստացել ազատ արձակել։ Թշնամուն գերի վերցրած Տարոնը նրանց ազատ է արձակել, ապա` ինքը գերեվարվել։

«Մեզ հասած տվյալներով, մեր կողմը ադրբեջանցիներին գերի է վերցրել։ Հրաման են տվել ադրբեջանցի գերիներին հետ տանեն ու տղաները հետ են տարել՝ իրենք են գերի ընկել։ Մեր տվյալներով Տարոնի աճյունը ահավոր խոշտանգված վիճակում է։ Չգիտեմ որ մի ոչխարի հրամանով է, որ ադրբեջանցի գերիներին հետ են ուղարկել ու այդ տղաները գերի ընկել։ Մեզ հասած տվյալներով նրան դաժան ձևով են սպանել, անգամ ծեծելով։ Տեսել եմ լուսանկարն ու մինչև հիմա ուշքի չեմ գալիս»,- ասաց Աղաբաբյանը։

Իսկ ահա Lurer.com-ը հայտնել է, որ զրուցել է Տարոն Սահակյանի եղբոր հետ, ով հերքել է լուրերը, թե եղբայրը գերի է ընկել, իսկ մարմինն էլ խոշտանգված և անճանաչելի է. «Ես այս պահին մորգում եմ, ոչ մի նման բան չկա: Եղբայրս գերի չի ընկել, իրեն խոշտանգելով չեն սպանել: Տարոնը զոհվել է տեղում բեկորային վնասվածքից՝ նռնակի պայթյունից»,- նշել է Ռոմանը:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նոյեմբերի 17-ին, ՌԴ հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ, հատուկ չվերթով Բաքվից Երևան էր տեղափոխվել նոյեմբերի 16-ի ադրբեջանական սադրանքի հետևանքով ծավալված մարտերի մասնակից ՀՀ ԶՈՒ զինծառայողի մարմին։ Պարզվել է զինծառայողի ինքնությունը. 1990թ. ծնված, ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր