Բելգիայի Ներկայացուցիչների պալատը լիագումար նիստում Ադրբեջանին դատապարտող բանաձև ընդունեց          Եթե Եվրոպան շարժվի դեպի ՌԴ, այնտեղ կգնի իր սեփական գերեզմшնը       Երևանյան խճուղում բախվել են հեծանիվը, «Volkswagen»-ը և «Chevrolet»-ը․ հեծանվորդը տեղափոխվել է հիվանդանոց    

07 հուն 2022 13:17

Ղազախստանը գլուխ կհանի ստեղծված իրավիճակից,Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը Ղազախստանի թիկունքին են․ Գրուշկո

Մոսկվան վստահ է, որ Ղազախստանը գլուխ կհանի ստեղծված իրավիճակից, Ռուսաստանը և ՀԱՊԿ անդամները աջակցություն են ցուցաբերում, ինչը պետք է անեն դաշնակիցները, ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։


Ավելի վաղ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Ղազախստանի ճգնաժամի լուծմանը՝ հավելելով, որ ՀԱՊԿ օգնությունը Ղազախստանին  «հիշեցնում է իրավիճակների հմասին,որոնցից պետք է խուսափել»։


«Մենք վստահ ենք, որ մեր ղազախ դաշնակիցներն ու ընկերները կհաղթահարեն ծագած խնդիրները: Այդպես էլ կլինի: Ռուսաստանը և ՀԱՊԿ երկրները Ղազախստանի թիկունքին են, ինչը պետք է անեն դաշնակիցները», - ասել է դիվանագետը՝ մեկնաբանելով Բորելի խոսքը՝  ՀԱՊԿ-ից Ղազախստանին ռազմական օգնության մասին հայտարարությունը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր