Հայաստանի որոշ հատվածներում ձյուն ու ձնաբուք է. ճանապարհները դժվարանցանելի են
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Շիրակի մարզում, Կոտայքի մարզի Չարենցավան և Հրազդան քաղաքներում, Արագածոտնի մարզի Ապարանի, Թալինի և Արագածի տարածաշրջաններում այս պահին ձյուն է տեղում։ Արագածի տարածաշրջանում ձնաբուք է, որոշ ավտոճանապարհներ դժվարանցանելի են։
Վարդենյաց լեռնանցքում և Շիրակի մարզի Գյումրի քաղաքում մառախուղ է։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Օդերևութաբանների կանխատեսումներով` հունվարի 10-ին ու 13-ին ՀՀ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 12-ի երեկոյան ժամերին, 14-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով:
Օդի ջերմաստիճանը 11-ի և 13-ի գիշերը կբարձրանա 3-5, 13-ի ցերեկը և 14-ին աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:
Երևան հունվարի 10-ի գիշերը, 11-12-ը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 10-ին կեսօրից հետո ու 13-ին սպասվում են տեղումներ: