Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Ford Transit»-ը, կա 3 տուժած          Մենք երկու հատ ատոմակայան ենք ստեղծել, առանց աղմուկ-աղաղակի, առանց ժապավեն կտրելու       Կառավարությունը, հետաձգելով մետրոյի «Աջափնյակ» կայարանի ֆինանսավորումը, 2 միլիարդ դրամ է տվել, որ 45 տրոլեյբուս և104 վերելակ գնվի    

17 հուն 2022 10:33

ՆԱՏՕ-ն ոչ թե խաղաղության աղավնի է, այլ առճակատման գործիք.դաշինքի հետագա ընդլայնման դեպքում ստիպված կլինի հակազդեցություն ցուցաբերել

ՆԱՏՕ-ն ոչ թե խաղաղության աղավնի է, այլ առճակատման գործիք, որն ընտրվում է Ռուսաստանի սահմաններին։ Այս մասին CNN-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ինչքան հասկանում ենք` ՆԱՏՕ –ն կազմակերպություն է, որը ստեղծվել է առճակատման, ոչ պաշտպանության համար։ Եվ ՆԱՏՕ-ն խաղաղության, կայունության և բարգավաճման աղավնի չէ։ Եվ առճակատման այդ զենքն օրեցօր ավելի է մոտենում մեր սահմաններին», - ասել է Պեսկովը։


Նրա խոսքով՝ Մոսկվան չի կարող համակերպվել Ուկրաինա դաշինքի ներխուժման հետ։
«Մենք տեսնում ենք ՆԱՏՕ-ի աստիճանական ներխուժումն Ուկրաինայի տարածք՝ իր ենթակառուցվածքով, իր հրահանգիչներով, պաշտպանական ու հարձակողական սպառազինության պաշարներով, ուկրաինացի զինվորականների ուսուցմամբ և այլն»,-արձանագրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:
Նրա խոսքով՝ իրադարձությունների նման զարգացումը «կարմիր գծին» է հասցրել Մոսկվայի ու դաշինքի հարաբերություններին ։
«Եվ դա գլխավոր պատճառն էր, որի համար նախագահ Պուտինն ասել է. «Տղե՛րք, մեզ համար դա իրական սպառնալիք է»: Եվ դա իրական սպառնալիք է Եվրոպայում կայունության, անվտանգության և անվտանգության եվրոպական ճարտարապետության համար», - ասել է Պեսկովը։
Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ Մոսկվան ոչ մեկին չի սպառնում ռազմական գործողությամբ, բայց դաշինքի հետագա ընդլայնման դեպքում ստիպված կլինի հակազդեցություն ցուցաբերել:
Պեսկովը ավելացրել է, որ ռուսական կողմը պնդում է, որ անվտանգության երաշխիքների վերաբերյալ առաջարկներին ուղիղ պատասխան է պետք։ Նա պարզաբանել է, որ Ուկրաինայի շուրջ լարվածությունը հիմա շատ բարձր է, իսկ դա «չափազանց վտանգավոր է մեր մայրցամաքի համար»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր