Կարողացան հայհոյանքի միջոցով վախի մթնոլորտ ստեղծել, նույնիսկ հայ տղամարդն անզոր եղավ պաշտպանելու իր կնոջ և դստեր արժանապատվությունը          Լոռիում բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշներին       Այսօր Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ    

23 փետ 2022 16:36

Պուտինը հաղթեց այս փուլում, փայլուն կերպով կարողացավ քողարկել իր իրական մտադրությունները. The Times

Կրեմլը փայլուն կերպով կարողացել է քողարկել իր իրական մտադրությունները։ Արևմուտքում որոշումներ կայացնողները, մոլորված իրենց հետախուզական ծառայությունների կողմից, կենտրոնացել են Ուկրաինա ուղղակիորեն ներխուժելու և Կիևը գրավելու սարսափելի, բայց անհավանական հեռանկարի վրա. գրում է բրիտանական The  Times-ը։


Հրապարակման մեջ ընդգծվում է, որ, ըստ էության, Պուտինը բյուրոկրատական քայլեր է ձեռնարկել՝ ուղղված Ուկրաինայի մասնատմանն ու նրանից պոկված շրջաններում ռազմական ներկայության ուժեղացմանը։ «Դա տեղի ունեցավ գրեթե առանց արյունահեղության, և, համեմատած այն բանի հետ, ինչից մենք բոլորս վախենում էինք, մենք այժմ ավելի շատ թեթևացում ենք զգում, քան զայրույթ: Եվ դա հենց այն է, ինչ պետք է Կրեմլին»,- ասում է Times-ի սյունակագիր Էդվարդ Լուկասը:


«Հիմա Պուտինի համար ամենառացիոնալը կլիներ իր հաղթանակները գրպանելն ու սեղանը թողնելը։ Արևմուտքի անզորությունը ցուցադրելով՝ նա զգալիորեն գերազանցել է իր նախորդներին: Նա նաև այժմ կարող է բացահայտ նվաստացնել և ծաղրել արևմտյան հետախուզական ծառայություններին, որոնք բազմիցս և կտրականապես հայտարարել են մոտալուտ ռուսական լայնամասշտաբ ներխուժման անխուսափելիության մասին: Եթե այս բոլոր կանխատեսումները սուտ դուրս գան, ապա հաջորդ անգամ ո՞վ կհավատա դրանց»,- նշում է բրիտանացի լրագրողը։


«Ռուսաստանը հաղթեց այս փուլում, ինչպես ԽՍՀՄ-ը հաղթեց 1956-ին, երբ ջախջախեց Հունգարիայի ապստամբությունը, կամ՝ 1968-ին, երբ ջախջախեց Պրահայի գարունը: Մենք միայն ամբարտավանությամբ, տգիտությամբ և պասիվությամբ ենք արձագանքել Ուկրաինայի՝ օգնության խնդրանքներին»,- ամփոփում է Times-ի հոդվածագիրը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր