Վատագույնը դեռ առջևում է, և այս պատերազմը կարող է շատ ավելի սարսափելի դառնալ. ամերիկացի փորձագետ

Ամերիկացի վերլուծաբանի կարծիքով՝ սկզբում ռուսական բանակը հենվում էր շարժական խմբերի արագ առաջխաղացման, առանցքային օբյեկտների ու քաղաքների գրավման վրա։ Այս դեսանտին ու շարժական խմբերին՝ առանց ամրացումների, առանց օդային ծածկույթի, հաղթում են անում ուկրաինացիները. նշում է Քոֆմանը։
«Բայց պատերազմի հինգերորդ օրը ցույց է տալիս, որ ռուսական բանակը լրջորեն վերանայում է մարտավարությունը՝ դադարեցնում է արագ հարձակումներն առանց աջակցության, համալրում մատակարարումները և վերակազմավորում»,- գրում է նա։
Ռուսաստանը հսկայական ռեսուրսներ ունի. նա, օրինակ, դեռ ամբողջությամբ չի ամբողջությամբ գործի չի դրել իր ավիացիան. ասում է վերլուծաբանը։
«Մենք տեսնում ենք, որ նրանք (ռուսական ղեկավարությունը) ավելի ու ավելի են օգտագործում կրակային հարվածներ և օդային ուժեր: Ցավոք, ես ենթադրում եմ, որ վատագույնը դեռ առջևում է, և այս պատերազմը կարող է շատ ավելի սարսափելի դառնալ», - նշում է Քոֆմանը: