Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

01 մար 2022 14:07

Ռուսական բանակը կշարունակի հատուկ ռազմական գործողությունը Ուկրաինայում՝ մինչև իր նպատակների իրականացումը

Ռուսական բանակը կշարունակի հատուկ ռազմական գործողությունը Ուկրաինայում՝ մինչև իր նպատակների իրականացումը։ Գլխավոր խնդիրը Ռուսաստանն Արևմուտքի արտաքին ռազմական սպառնալիքից պաշտպանելն է, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

«Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի խմբավորումը կշարունակի իրականացնել հատուկ ռազմական գործողություն, քանի դեռ չեն հասել սահմանված նպատակներին», - երեքշաբթի օրը կայացած կոնֆերանսի ժամանակ ասել է Շոյգուն։ Նրա խոսքով՝ հատուկ ռազմական գործողություն է իրականացվում «Դոնբասի բնակչությանը պաշտպանելու, Ուկրաինայի ապառազմականացման և ապաազգայնացման համար»։

«Մեզ համար գլխավորը Ռուսաստանի Դաշնությունը պաշտպանելն է ռազմական սպառնալիքից, որը բխում է արևմտյան երկրներից, որոնք փորձում են օգտագործել ուկրաինացի ժողովրդին մեր երկրի դեմ պայքարում»,- ասել է նախարարը։ Նա ընդգծել է, որ ռուսական բանակը «չի օկուպացնում ուկրաինական տարածքը, ձեռնարկում է բոլոր միջոցները՝ խաղաղ բնակչության կյանքն ու անվտանգությունը պահպանելու համար»։
«Ցանկանում եմ ընդգծել, որ հարվածները հասցվում են միայն ռազմական թիրախներին և բացառապես գերճշգրիտ զինատեսակներով»,- ասել է պաշտպանության նախարարը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր