Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

16 մար 2022 16:39

Տեսանյութ.Կարևորը Ադրբեջանի հետ բանակցությունները սկսվեն, հիմա վերջնագրերը չեն բխում Հայաստանի շահերից

Հայկական կողմը կարևորում է Ադրբեջանի հետ բանակցությունների վերսկսումը, «Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը՝ պատասխանելով հարցին՝ Ադրբեջանի կազմում Արցախի կարգավիճակ քննարկվելո՞ւ է, թե՞՝ ոչ։


Լարվածության թոթափում, անվտանգության ապահովում, սրանք են այսօրվա առաջնային հրատապ կարևոր հարցերը, ասաց Կարապետյանը՝ շեշտելով, որ դրա համար անհրաժեշտ է հարթակ խոսակցության համար։


«Երբ այդ բովանդակային բանակցությունները վերսկսվեն, իհարկե հայկական կողմը կփորձի առավելագույն հնարավոր, իրատեսական, լավագույն լուծման հասնել մեր պատկերացումների շրջանակում», - ասաց իշխանական պատգամավորը՝ նկատելով՝ այսօր վերջնագրերի լեզվով խոսելը բնավ չի բխում Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի, Արցախի անվտանգության շահերից։


Հարցին, թե ի՞նչ կարգավիճակ պետք է լինի, որ հայերի իրավունքները երաշխավորված լինեն, «հանկարծ, եթե կարգավիճակ տրվի, որ ադրբեջանցիները վերահսկողություն ունենան էդ տարածքում, կան մտավախություններ, որ դա մի ինչ-որ նոր Սումգայիթի կարող է հանգեցնել», Կարապետյանը պատասխանեց՝ առարկայական, բովանդակային բանակցությունների միջոցով պետք է հասնել հարցի վերջնական խաղաղ կարգավորմանը։


«Ես կարծում եմ, որ, այո՛, անհրաժեշտ է արձանագրել՝ Ադրբեջանը հայտարարում է, որ հակամարտությունը լուծված է, Լեռնային Ղարաբաղում ապրող մարդիկ իր քաղաքացիներն են, նույնիսկ իր դիտանկյունից ինքն իրականացնում է էթնիկ զտման փորձեր, և կյանքը հայ բնակչության, իր դիտանկյունից, եթե նայենք, անհնարինություն է ստեղծում Լեռնային Ղարաբաղում, և սա է նաև մեր կոմունիկացիայի առանցքը մեր միջազգային գործընկերների հետ, այսինքն՝ ուշադրությունը հրավիրել, որ Ադրբեջանը խնդիր է դրել մարդկանց դուրս մղելու։ Միևնույն ժամանակ կարևոր է, որ ոչ թե մենք էլ նպաստենք իրավիճակի սրմանը և ազդակ ուղղենք ամբողջ աշխարհին, որ մենք պատրաստվում ենք հակամարտությունն անվերջ շարունակել, այլ միջազգային հանրության աջակցությունը մեզ անհրաժեշտ է՝ հակամարտությունը լուծելու համար։ Այսինքն՝ մենք ոչ թե ասում ենք՝ «օգնեք մեզ՝ շարունակենք կռվել, այլ օգնեք մեզ՝ փորձենք լուծել խնդիրները և հասնել առնվազն իրավիճակի դեէսկալացիայի» և այնուհետև առարկայական, բովանդակային բանակցությունների միջոցով հասնել հարցի վերջնական, խաղաղ կարգավորմանը», - եզրափակեց պատգամավորը։


 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր